Լռությունս . . . ♥

Մի խոր լռություն ու մի ցավոտ միայնություն ... հոգու միայնություն ...Երբեմն լռությունն եմ նախընտրում,հանգստացնող է այնքան , երբ չեմ լսում ոչինչ ... Ուզում եմ լռությունը պարուրի ինձ և միայն աչքերիցս կարդաս հոգումս ինչ է կատարվում ... մեր սիրած երգերն եմ լսում և հիշում , թե ինչքան երազանքներ ունեինք ... ես գրկում եմ հուշերս , հուշերումս ` քեզ ..փակում եմ աչքերս , երազում ... աչքերիս առաջ ես գալիս , լուռ նայում եմ աչքերիդ ... չեմ շեղում հայացքս քեզնից թեկուզ մեկ վայրկյան ... ուղղակի աչքերդ եմ նայում և տեսնում հոգիդ ... սիրում եմ պարզությունդ ... հիշում եմ ... երջանիկ էինք միասին , իսկ հիմա իրարից անջատ ու հեռու ... միշտ սրտիս մոտիկ կլինես , կարևոր չէ , որ երազանքներում ես , մեկ է իմ սրտում , հոգում և իմ ողջ էության մեջ ես ... չեմ հասցրել նվիրել քեզ սերս , որն այնքան ամուր եմ պահում սրտումս , որովհետև ամեն անկեղծ բան հիանալի է պահել սրտումդ ... անընդհատ վեճերն ու տխրությունն ավելի և մեծացրել սերս քո հանդեպ ... ես լուռ սիրել եմ , իսկ դու սիրուդ մասին միշտ ես բարձրաձայնել և դրանով միայն ժտիպ ես առաջացրել դեմքիս , աչքերիս փայլը միշտ ետ ես բերել այդ հասարակ դարձաց '' ես քեզ սիրում եմ '' բառերով ... երջանկացրել ես ինձ , փոխարենը արժանացել ես  լռությանս ... հուսով եմ ներում ես ինձ ... ես լռում եմ , իսկ իմ փոխարեն աչքերս են խոսում ... խոսուն է լռությունս ...

Комментарии