Վերջին զանգ . . . ♥

ՎԵՐՋ … ԴՊՐՈՑԱԿԱՆ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ … Մեկ զանգով ավարտվեց մանկությունս , որն այնքան քաղցրություն էր իր մեջ պահում … Հիմա քայլերս կտանեն ինձ մի ուրիշ աշխարհ , որտեղ ինձ այնքան մենակ կզգամ …Առանց իմ մանկության հեքիաթի կմնամ արդեն … Ու այսօր , երբ հուզմունքն ու թախիծը իրար են խառնվել , ես ուղղակի լուռ մտածում եմ … Կյանքիս այս փոքր հատվածն այնքան մեծ բան տվեց ինձ … Բայց այս մի զանգով ես մեծացա…հասուն  մարդ եմ դարձել , որը պատրաստվում է ՆՈՐ կյանք մտնել … Ես գիտեմ , որ ոչինչ հեշտ չէ կյանքում , ոչինչ էլ առանց դժվարության չի տրվում մեզ … Նոր կյանքի շեմին կանգնած խորհում եմ … Ինչքան լավ հուշեր մնացին դպրոցիս պատերի ներսում … Կկարոտեմ հարազատ դարձած ընկերներիս , որոնք իմ  քույր , եղբայրներն են եղել … Հուշ դարձած օրերս էլ ետ չեմ բերի … Ցավում եմ , որ էլ չեմ բացելու դասարանի դուռը ու ժպիտով բարևեմ հարազատ ընկերներիս … Էլ չեմ նստելու դպրոցական նստարանին , էլ աշակերտ չեմ լինելու , բայց միշտ հիշելու եմ սիրելի ուսուցիչներիս , որոնք դպրոցական դասի հետ միասին կյանքի համար են դասեր տվել մեզ … Հոգուս ողջ անկեղծությամբ հիմա ուզում եմ խոստովանել , որ ինչ էլ լինի , երբեք չեմ մոռանա ինձ ԵՐՋԱՆԻԿ ՀԵՔԻԱԹ նվիրած դպրոցիս , ընկերներիս , ուսուցիչներիս , սիրելի դասղեկիս … ԵՍ ՁԵԶ ԱՆՉԱՓ ՍԻՐՈՒՄ ԵՄ … ՄԻՇՏ ԿՀԻՇԵՄ ՁԵԶ …
Ու եկավ պահը , որ մենք բաժանվենք,
Հրաժեշտի խոսք հիմա Ձեզ կասենք,
Մեր շատ սիրելի դասղեկ թանկագին,
Թող ժպիտ լինի հավերժ Ձեր դեմքին,
Ուր էլ , որ տանի ճանապարհն այս մեզ,
Հավատացեք , որ միշտ մենք կհիշենք Ձեզ :
Մեր սրտերում միշտ մի վառ հուշի պես ,
Ձեզ անժամանակ ու հավերժ կպահենք ,
Ընկեր Գրիգորյան , Ձեզ շատ սիրում ենք :
Տնօրեն սիրելի , եղել են պահեր ,
Որ բարկացրել ենք Ձեզ , քիչ էլ վշտացրել,
Բայց հավատացեք , դիտմամբ չենք արել ,
Չէ որ քիչ թե շատ մանուկ ենք եղել :
Հենց մեր դպրոցում ենք մենք հասակ առել ,
12 տարվա այս երկար երթում , 
Մենք հասցրեցինք շատ բան սովորել :
Շնորհակալ ենք մենք Ձեր մեզ շատ սիրելու,
Մեզ ներելու ,պաշտպան կագնելու,
Մեր կողքին լինելու ու հասկանալու համար ընկեր Հայրապետյան:
Իսկ քեզ սիրելի ու լավ դասընկեր ,
Թեկուզ որ անցի տասնյակ տարիներ,
Մեկ է կհիշեմ մեր օրերը խենթ ,
Որ ցավոք ետ էլ չենք կարող բերել …
Միշտ հիշելու եմ դպրոցական երազն այս մեծ ,
Մնաս բարով դպրոց , միշտ կհիշեմ քեզ …
Շնորհավորում եմ նաև նրանց , ովքեր ինձ պես այսօր դպրոցական '' ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ’’-ով ոտք են դնում մի ուրիշ աշխարհ …Մաղթում եմ նորանոր հաջողություններ ` ՆՈՐ ԿՅԱՆՔԻ երկար ու ոչ այնքան դյուրին ճանապարհին :
Եղեք հաջողակ , սիրեք ու սիրվեք , սիրելի ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐ :

Комментарии

  1. Ես նույնպես ուզում եմ շնորհավորել Վերջին Զանգի կապակցությամբ, ու ցանկանում եմ միայն ու միայն կանաչ ճանապարհ,թող որ ինչպիսի դժվարություններ ել հանդիպեն կյանքում,միշտ կարողանաս քո տրամաբանությամբ ու գեղեցիկ մտքերով մատչելի լուծում տաս...

    ОтветитьУдалить
  2. shnorhavorum em verjin zangit kapakcutyamb pupushs, cankanum em amenayn bariq u nor kyanqit ays pulum mi sht hajoxutyunneri hasnes ,erbeq het chnayes misht araj u noranor barcrunqneri hasnes).., sirumem qezzz shat shat qaxcrs(K)

    ОтветитьУдалить
    Ответы
    1. շատ մերսի կուկուս , ես էլ քեզ եմ սիրում շաաատ :*

      Удалить
  3. ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ 2014:
    Ձեզ ենք առաջարկում Վերջին Զանգի բոլորովին ՆՈՐ հումորային, երաժշտական ՈՐԱԿՅԱԼ սցենարներ գրված փորձառու և հայտնի սցենարիստների կողմից /հեռւստաընկերությունների հայտնի նախագծերի սցենարիստներ և երաժշտական պրոդյուսերներ/: Սցենարի հետ միասին տրվում է նաև ամբողջ ծրագրի երաժշտական ձևավորումը CD-ով/օգտագործված են լրիվ նոր հիթային երգերը/:
    Մանրամասների համար կարող եք զանգահարել 094 94 95 97 հեռախոսահամարով:

    ОтветитьУдалить
    Ответы
    1. Շնորհակալ եմ տեղեկության համար , բայց արդեն ավարտել եմ դպրոցը : Այնուամենայնիվ , բլոգիս ընթերցողներին գուցե հետաքրքրի Ձեր առաջարկը :

      Удалить
  4. mi ban harcnem ays erajshtutyan anvanum@ inch e?

    ОтветитьУдалить
  5. shnorhavorum em bolor shrjanavartnerinn.......shat gexecik xosqer ev hamahunch erajshtutyun .....:))))

    ОтветитьУдалить
  6. nereceeq ays xosqe vorosh jamanak araaj mek urish yerajshtuyun uner...vor xndrem kaseq te vor yerajshtutyunn er/??

    ОтветитьУдалить
    Ответы
    1. Երաժշտությունը բլոգինն է ամբողջ , ո՞ր երաժշտությունն եք լսել, ե՞րբ եք լսել

      Удалить
  7. shat nman er <> yergin yete iharke nuyne popoxvac dzeve cher

    ОтветитьУдалить
  8. :( che sranic aveli zgacmunqayin er u handaart.....

    ОтветитьУдалить
    Ответы
    1. https://soundcloud.com/an-quan/moonlightsonata-bettoven-1
      https://soundcloud.com/anacristinalaurora/07-ernesto-cortazar-secrets-of
      Հնարավոր է սրանցից մեկը լինի

      Удалить
  9. shnorhavorum em bolor shrjanavartnerin cankanalov jpit lini haverj dzer demqin

    ОтветитьУдалить
  10. vor xndrem erajshtutyan anune kasek henc hiimikva hnchox )

    ОтветитьУдалить
  11. Երաժշտության անունը ` Kiss The Rain - Yiruma, youtube-ում գրելով կտեսնեք )))
    Շնորհակալ եմ բոլորիդ` հետևելու ու կարծիքների համար ":)

    ОтветитьУдалить
  12. artasvels ekav...shat lavner

    ОтветитьУдалить
  13. barev dzez xntrum em koqneq germaneren usuchchun verjin zangi shnorakalakan xosqer grel

    ОтветитьУдалить
  14. Երաժշտությունը բլոգինն է ամբողջ , ո՞ր երաժշտությունն եք լսել, ե՞րբ եք լսել

    ОтветитьУдалить

Отправить комментарий