Անորոշ . . . ♥

Դեռ որքա՜ն եմ սպասելու , որ գաս , որ չգնաս այլևս , որ մնաս կողքիս : Երեկվանից քիչ է այսօր սպասումիս օրը : Երեկվանից շատ է սերս , որ քեզանով է լցված : Երանի կողքիս լինեիր, զգայի քեզ կողքիս, թեկուզ մեկ րոպեով: Երանի կարողանայի աչքերիդ նայելով ասել , թե ինչքա՜ն եմ սիրում : Գիտեմ , որ կզգայիր այդժամ , այլևս ոչ մի կասկած սրտիդ չէր պատի : Հիմա կասկածները հավաքվել են հոգումս , դժվար դարձրել հոգումս անդորր պահպանելն ու դեմքիս ժպիտ հայտնվելը :Ուժեղ եմ եղել միշտ այնքա՜ն: Անորոշ ներկաս րոպե առ րոպե ցավեցնում է հոգուս : 
Երկու անգամ հարյուր ու մի քանի տասնյակ օրեր են առջևում : Ես դեռ սպասում եմ : Համբերատար . . .
Գուցե իմ սառնությամբ կորցնում եմ քեզ , գուցե քո սառնությամբ կորցնում ես ինձ :
Գուցե խոսքերս անկեղծ հասու չեն այդքան:
Գուցե սերս հարկավոր չէ , գուցե քոնն էլ ՝ ինձ :
Գուցե շարունակում եմ սիրել , կամ էլ հիասթափվում եմ :
Փոթորկվում է հոգիս , հետո հանգստանում :
Կորցնում եմ ինձ : Թաքցնում եմ արցունքներս այնքա՜ն հմտորեն , որ կոկորդումս են հավաքվում , չեն թողնում հանգիստ շնչել ... իսկ գիշերը նրանց աչքերիցս հոսել է ստիպում : Անզո՞ր եմ դարձել այսչափ :
Գուցե ճակատագիր է , ինչպես ինքդ ես ասում , բայց և անքա՜ն ցավելով :
Գուցե չես ուզում հավատալ , կամ էլ ձևացնում ես , որ չես հավատում :
Անորոշ է այնքա՜ն :( ...
Կասկածում եմ ամենի վրա : Բայց  հստակ է ՝ սիրում են մեր հոգիներն իրար , մեր սրտերն իրար են ուզում : Ինչո՞ւ մնալ առանց իրար : Հանուն ինչի՞ : Հպարտության հաշվին զոհ տալ սերը , դրա՞ն ենք ձգտում : 
Հ.Գ. Գնահատել , անկեղծ սիրել ու սեր տալ ՝ սահմաններից դուրս , չկորցնել իրար , պայքարել , հաղթահարել ամեն հնարավոր արգելք ու լինել երջանիկ , սրանք են կարևոր :

Комментарии

  1. Սիրուն գրվածք ինչպես միշտ զարմացնում եք ինձ Ամենազգացմունքային ջան )
    Սիրով ՝ Մարի

    ОтветитьУдалить

Отправить комментарий