Դու միայն կանչիր . . . ♥

Ասում են , երբ մեկին ամբողջովին նվիրվում ես , սիրում , մոռանում ես քեզ , քո էությունը...Գիտես ՝ իմ դեպքում էլ է այդպես : Դու ինձ քեզնով ես ապրեցնում : Թվացյալ կատարելություն է երևի , որ երբեք չես ցավեցրել ինձ : Իսկ սիրող էակը ընդունակ չէ ցավ պատչառել ... Այո, ես համոզվել եմ : Չգիտեմ , ինչպես շնորհակալ լինեմ ԱՍՏԾՈՒՆ ՝ քեզ ինձ տալու համար ... Ամեն աղոթքս առ ԱՍՏՎԱԾ քո մասին է , մեր սիրո մասին , որ երբեք չմարի : Երբեք մտքովս էլ չէր անցել ինչքան պարզ բան է երջանկությունը , քանի դեռ չէի հանդիպել քեզ: Դու մտար իմ կյանք այնքան պատահական , դարձար սրտիս մի մասնիկն ու հիմա դժվար է պատկերացնելն անգամ 1 վայրկյանն առանց քեզ ... Սիրո մաքրությունն հենց քո սիրո մեջ եմ զգում : Իսկ դու քո սիրով ինձ տալիս ես հնարավոր երջանկության մեծ մասը ՝ իդեալականին մոտիկ...Ցանկություն էլ չունեմ մտածելու վատի մասին ՝ ԱՍՏՎԱԾ ՊԱՀՊԱՆՈՒՄ Է ՄԵՐ ՍԵՐԸ :Տվածդ երջանկության դիմաց անկեղծ սերս էլ բավական չեմ համարում: Ես ամեն պահ պատրաստ եմ օգնել քեզ , միայն թե կանչիր ինձ . . . Կանչիր ու ես կգամ քեզ մոտ , կբռնեմ ձեռքդ ու կհանգստացնեմ հոգումդ տիրող անհանգիստ վիճակը ՝ դու միայն կանչիր ... ԱՄԲՈՂՋ ՍԻՐՏՍ ՈՒ ՀՈԳԻՍ ՔՈՆՆ Է ՍԵՐ ԻՄ , ՍԻՐՈՒՄ ԵՄ . . .

Комментарии