Մենք այնքան ենք երազել . . . ♥

Երազում եմ ... Շաաատ եմ սիրում երկար մտածել ու երազել ... Միգուցե մի օր երազներս իրական դառնան ՝ ով գիտե .. Ցանկությունս այնքան մեծ է քեզ հետ հավերժ լինելու , որ չափն ու սահմանը կորցրել է ... Ես և Դու ... Գիտեմ շաաատ ենք իրար նման , բայց և այնպես տարբերություններ կան դեռ մեր մեջ , ու ինչպես դու ես ասում ՝ ՛՛ ԴՈՒ աղջիկ ես ,, ԵՍ ՝ տղա՛՛ ու դրանում է մեր տարբեր լինելը կայանում : Տարբեր ենք նաև այլ առումներով ՝ դու այնքան խանդոտ , իսկ ես հակառակ քո խանդին ՝ավելի եմ վստահում ու սիրում քեզ..Գիտեմ , ինքդ էլ ես ինձ վստահում ու սիրում այնքան ինչքան ես քեզ , բայց խանդոտ բնավորությունդ չեմ կարողանում հանել քո միջից..Ոչինչ, ես քեզ այդպես եմ սիրում ... Քո ուշադրությունն իմ հանդեպ ամենամեծ ուրախությունն է իմ համար ....Նմանություն ևս կա մեր մեջ ՝ երկուսս էլ երազում ենք մեր ապագայի մասին ու սիրելով սպասում այն օրվան , երբ ես սպիտակ հարսի շորով ձեռքդ բռնած քայլերս կուղղեմ դեպի խորան : Մենք եկեղեցի կմտնենք ու այդ օրվանից միշտ իրար հետ կլինենք :
Աստված իմ խնդրում եմ երազանքս իրական դարձնես , թող ես և նա մի օր դառնանք ՄԵՆՔ ու այդպես հավերժ լինի ... և որ ամենակարևորն է հավերժ պահիր  մեր սերը , երջանկությամբ լցրու մեր սրտներն ու հոգիները : Չէ որ  ՄԵՆՔ ԱՅՆՔԱՆ ԵՆՔ ԵՐԱԶԵԼ ...

Комментарии