Գրկեմ . . . ♥

Թույլ տուր, թույլ տւր գրկեմ ... ուղղակի գրկեմ քեզ ու ապահով կգամ ինձ քեզ հետ . . .
Գրկեմ կարոտս , ամուր գրկեմ , մի գուցե այդպես ավելի քիչ կարոտեմ քեզ . . .
Գրկեմ քեզ ու զգամ սրտիդ զարկերը . . .
Գրկեմ երազներս ու նորից երազեմ , որ ավելի մոտիկ լինես ինձ , երբեմն այնքան հեռու ես , կարծես աստղ լինես , որին շատերն են երազում հասնել , սակայն գիտակցում են , որ անհնար է  . . .
Գրկեմ հույսերս ու մի պահ առանձնանամ բոլորից ,ուղղակի ապրեմ միայն քեզնով , մեր սիրով . . .
Գրկեմ այն բոլոր հուշերը , որոնք կապված են քեզ հետ . . . քո սիրելը , ծիծաղը , աչքերդ , հայացքդ . . . գրկեմ . . .
 Անժամանակ գրկեմ քեզ  , ու ողջ սերս տամ քեզ ու ինձ այնդքան սիրող քո սրտին . . .
Գրկեմ սերս ու սիրեմ քեզ , սիրեմ անմնացորդ ՝ ինչպես հիմա եմ սիրում, բոլորից տարբերվող սիրով . . .
Ուղղակի գրկեմ , սիրեմ ու ապրեմ քեզնով . . . 

Комментарии