Սրտիս ցավը . . . ♥


Սրտի կսկիծ, հոգու ցավ,արցունքը ինձ ընկեր դարձավ,
Երբ թողեցիր ու հեռացար և իմ մասին դու մոռացար,
Ամեն ինչ ես արեցի , որ քեզ նորից ետ բերեմ,
Սակայն մի բան հասկացա ` էլ քո սրտում տեղ չունեմ :
Չհասկացա պատճառը կամ ինչն էր իմ սխալը
Գուցե սերն իմ քո հանդեպ չէր եղել քեզ բավարար
Կամ էլ հիմա քո սրտում ուրիշ մեկն է բնակվում
Շատ երկար եմ մտածում,ոչ մի կերպ չեմ հասկանում . . .
Դե ինչ արած սիրելիս բարի բախտ եմ քեզ մաղթում
Գնա եղիր երջանիկ,միշտ կապրես իմ սրտում փոքրիկ,
Գուցե մի օր ետ դու գաս,ներում հայցել ուզենաս
Ու աչքերիս նայելով սրտիս ցավը դու կզգաս . . .

Комментарии