ԿԱՐՈՏՈՒՄ ՈՒ ՍԻՐՈՒՄ ԵՄ ԱՆՍԱՀՄԱՆ . . . ♥

Միշտ էլ պատահում է այնպես, երբ մեկին կամ մի բան գտնում ենք մեզ երջանիկ ենք զգում : Սակայն կորցնելու ցավը շատերն են զգացել: Երբևէ չէի մտածել , որ կգա ժամանակ կկորցնեմ ինձ համար այդքան կարևոր ու թանկ մեկին ՝ ՔԵԶ . . . Քեզնով եմ հասկացել թե ինչ է սերը, ատելությունը, երջանկությունն ու հույսերը,խանդն ու հիասթափությունը ու շաաատ նման զգացմունքներ : Հիմա կարծես սրտիցս մի կտոր է պոկվել ու սավառնում է մութ ու խավար երկնքում : Ցավում է , ցավում է հոգիս : Աչքերիցս արցունքներ հաճախ են եկել , բայց այս անգամ սառն եմ ՝ հոգիս է լալիս : Զգում եմ մի բան փոխել է իմ մեջ գուցե հիասթափվել եմ , ոչ՛, դա հավասար է մեռնելու . . . Երբեմն հենց այդ զգացմուքն է իշխում հոգումս ՝ չպայքարել , քանի որ անիամաստ է : Միայն հաստատ կարող եմ ասել նկատել եմ , որ թեև երբեք քեզնից չեմ հիասթավի , բայց կորցնելուց հետո պայքարելն անհնար է դարձել : Հակսացիր , ինքդ այդպես ուզեցիր,առանց բացատրելու հեռացար , իսկ ես սպասում եմ զանգիդ , գիտեմ դու սիրում ես ինձ ու մի օր զանգելու ես, հետ ես գալու …Նայելու եմ աչքերիդ ու մեր հին սերն եմ հիշելու, նորից քեզ հետ երջանիկ եմ լինելու ՝ չգիտեմ կարող է դա միայն երազանք է բայց սիրտս չի խաբում երբեք ու հիմա հուշում է , որ գալու ես ու ինձ մնում է միայն սպասել սիրելով սպասել  … Քեզնից հեռու ապրելով տանջվում է սիրտս , բայց կփորցեմ սփոփեմ սրտիս ցավը , եթե իմանամ , որ առանց ինձ դու երջանիկ ես : Եղիր երջանիկ , դա եմ ուզում միայն ու ինչպես դու էիր ասում ՝  ՍԻՐՏԴ ՇԱՏ ՄԵԾ ՈՒ ԱՆՍԱՀՄԱՆ ԲԱՐԻ … , հիմա եմ հասկանում , որ բարությունն է ստիպում , որ սիրելով թողնեմ գնաս ՝ թեկուզ և գիտեմ , որ առանց քեզ ՉԳՈՅՈՒԹՅՈՒՆ եմ : Դու լավ գիտես , քո էությունն է լրացրել իմ գոյությունը : Գիտակցում եմ , որ սիրում եմ դեռ ու սիրելու եմ մինչև կյանքիս վերջ իմ առաջին մաքուր ու իրական սեր , ու այդ գիտակցումով հանձնում եմ ՄԵՐ ՍԵՐԸ ԱՍՏԾՈՒՆ … Գուցե մի օր ներենք իրար` չգործած մեղքերի համար . . . ԿԱՐՈՏՈՒՄ ՈՒ ՍԻՐՈՒՄ ԵՄ ԱՆՍԱՀՄԱՆ . . . 

Комментарии