Ատելուց առավել ես սիրում եմ քեզ . . . ♥


Թվում է , թե ատում եմ անունդ ու  ողջ էությունդ , բայց ատելուց առավել սիրում քեզ , շաատ ցանակնալու դեպքում էլ չեմ կարող չսիրել ...Ատում եմ անունդ , իսկ գիտես որն է պատճառը...Բացատրելը երբեմն դժվար , երբեմն էլ հեշտ է լինում այնքան...Պահ է գալիս , որ ատում եմ ինքս ինձ , իմ էությունը,որովհետև չեմ կարողանում քեզ չսիրել , չկարոտել... Դու քո ողջ էությամբ մխրճվել ես սրտիս մեջ ու այնքան ես ցավեցնում առանց այդ էլ հուսահատ սրտիս ... Ու հիմա կարդալով տողերս կմտածես , թե անիմաստ եմ տխրում , որ ամեն ինչ իր տեղում է , բայց... Չեմ կարող բացատրել սրտիս զգացածը,որն այնքան շաատ կուզեի չզգայի....
Արցունք,գուցե դու օգնես ինձ , սփոփել սրտիս ցավը ու վերադարձնել այդքան բաղձալի անդորրը , որը ժամանակին տիրում էր հոգումս ... Թեև միակ ընկերն ես սրտիս , բայց ինքդ էլ չես կարողանում հանգստացնել նրան...Ամեն ինչ շատ լավ է , ոչ մի տարօրինակ բան գրեթե չկա , բայց անորոշությունը կարծես ձայն է տալիս ինձ ներսից ու ստիպում մտածել...Ու չեմ հասկանում ինչու է միշտ մտքումս տխուր բաներ ծնվում...Միթե կորցրել եմ լավատեսությանս զգացումը...Ոչ,դեռ պայքարել եմ ուզում...
Սիրելու եմ միշտ , դա լավ եմ հասկանում..Գիտակցում եմ նաև , որ դու էլ ինձ ես սիրում  բոլորից առավել , բայց երբ հեռու ես ինձնից անկարող եմ չկարոտել ու չմտածել քո մասին ...Հույսս դու ես Աստված իմ, օգնիր ինձ,որ լինեմ երջանիկ , ու դադարեմ նրան այդքան ուժքին սիրել ու կարոտել , այլապես ես դեպի կործոնում եմ գնում . . . Օնգիր ինձ . . .

Комментарии

Отправить комментарий