Չասված խոսքեր . . . ♥


… Անվերջ չես լսում խոսքերս չասված
Իսկ թե լսում ես խոսքերըս չասված,
Չե՞ս զգում արդյոք մի գլխապտույտ,
Որ, թվում է ինձ, պիտի որ զգան …
Սևակյան այս տողերով էլ  ուզում եմ գրեմ թե ինչքան չասված բառեր կան իմ հոգում , որ երբևիցե չեմ կարողացել արտահայտել : Դրանք ուղղակի բառեր չեն , ոչ էլ խոսքեր, որոնց օգնությամբ կարող եմ թեթևացնել սիրտս: Շատ են եղել դեպքեր երբ մի խոսքը կարող էր փոխել ամեն ինչ , բայց ես լռել եմ : Լռել եմ ՝ գիտակցելով սխալս : Իսկ ով է ասել , որ ամեն ինչ խոսքերի մեջ է ամփոփված : Կլինեն պահեր երբ լությունդ ավելի խորհրդավոր կերպով կհուշի դիմացինիդ այն , ինչ պետք է ասեիր ինքդ :
Գիտես , սրտիս խորքում զգում եմ ՝ կարիքն ունես այդ ՛՛չասված խոսքերի՛՛ : Մի պահ նայում եմ աչքերիդ, ու խոսելու ցանկությունն արթնանում է մեջս: Սակայն ևս մեկ անգամ հակառակվում եմ սրտիս ՝ թողնելով հարցերդ անպատասխան:Հուսով եմ հասկանում և ներում ես ինձ ՝ գուցե քեզ թվացող երեխայությանս համար :
Ես ուղղակի նայում եմ աչքերիդ ու նվիրում քեզ իմ լռությունը , քանզի ասված են խոսքերը բոլոր …

Комментарии