Ուզում եմ խոսել . . . ♥

Այսօր ուզում եմ մի փոքր խոսել աշխարհի վրա գոյություն ունեցող մի քանի բաների մասին . . .
Գնացինք 
Սկսեմ ամենատարածված զգացմունքից ՝ երևի արդեն գուշակեցիք:Այո , դա այն երեք տառանի բառն է , որն իր մեջ ամփոփում է մի ողջ աշխարհ: Սեր,դու մարդուն տալիս ես ամեն ինչ  տառապանք , արցունքներ , անքուն գիշերներ , տալիս ես նաև երջանկություն , հույզեր , անմոռանալի ակնթարթներ . . . Տողերս շատ կերկարեն եթե թվեմ այն բոլորը , ինչ զգում ենք մենք սիրելուց:
Միայնություն : Մի քանի տողով էլ խոսեմ միայնության մասին:Շատ են ասում,որ երազկոտ մարդիկ միայնակ են , բայց դա դեռ չափանիշ չէ : Միայնույան պատճառ կարող է լինել բնավորությունը : Պահ է գալիս , որ ուզում ես մենակ լինել ,բոոլրից  ու ամեն ինչից հեռու:Միայնության մեջ ամեն մարդ իր մեջ տեսոնում է այն,ինչ նա իրականում կա .:
Ընտանիք: Ընտանիքը բնության հրաշքներից մեկն է:Ընտանիքն այն տեղն է , ուր կարող ես քեզ պաշտպանված, հանգիստ և  սիրված զգալ:
Վերջում անցում կատարեմ ընկերությանը:Ինձ համար շաատ կարևոր մի բան : Ընկերությունը, բառիս դասական իմաստով  ՝ կյանքի գեղեկցագույն մարգարիտն է:Առանց ընկերների կյանքը կորցնում է մի պահ իր դրական լինելու իմաստը: Ասում են նա , ով հավատարիմ ընկեր ունի կարող է հաշվել, որ ինքը երկու հոգի է : Դե ինչ , ամուր պահեք ձեր ընկերությունը :

Комментарии