Դեռ շատ աշուններ կգան . . . ♥


Նորից աշուն...Այս աշունն էլ նախորդների նման է ՝ մշտական թախծոտ տրամադրությամբ : Սակայն հոգուս թախիծն ավելի մեծ է : Հոգիս մենակ է մնացել կյանքի ալիքներում . . . Գիտես հոգումս ինչքա՜ն սեր կա , ինչքա՜ն երջանկություն ու հույզեր:Դրա հետ մեկտեղ անտարբերություն , սառնություն : Երևի եղանակն էլ է զգում ինչ է կատարվում ներսումս:Դրսում քամի է , հոգումս ` անձրևային եղանակ : Ամեն ինչ այքա՜ն համահունչ է ... Այքան արագ է բաբախում սիրտս , որ լսելի են դառնում սրտիս զարկերը:Մի թաղծոտ մեղեդի է հյուսվել սրտումս ու լալիս է հոգիս ՝ կարծես կյանքիս վերջին աշունն է լինելու . . . Այսպիսի պահերին գերադասում եմ ուղղակի փակել աչքերս ու լուռ մտածել ... Խճճվում եմ մտքերիս մեջ : Հազարավոր <<ինչու՞>> ներ են անպատասխան մնում ու դա ավելի է խոցում հոգիս ...
Բայց դեռ ապրում եմ ՝ հուսալով:Ասում են հույսը վերջում է մեռնում ... Հանգստացիր հոգիս, ուժեղ եղիր , հուսա և ապրիր ...
Դեռ շատ աշուններ կգան ու կանցնեն , մի գուցե հետո երջանիկ լինես . . . 

Комментарии