Ներում ` սիրո գնով . . . ♥

Թվում էր թե սովորական մի երեկո է , բայց սրտիս խորքում մի բան հուշում էր` անսովոր լռություն է : Հոգումս միախառնվել էին մի քանի զգացմունքներ, որոնք իրենց գոյության մասին զգացնել էին տալիս ամեն վայրկյան : Ցավ , թախիծ , ուրախություն ու սեր : Եվս մի ապացույց, որ ԱՆՍՈՎՈՐ օր էր ` զանգդ էր ուշացել : Սովորականի պես չեմ զանգում ` մտածելով , որ կզանգես հենց տեսնես , որ ունես մի չկարդացած նամակ . . . Ախ այդ հպարտությունը . . . Չնայած անհանգստությանս պառկում եմ քնելու ` չի ստացվում ... Ներսից մի զգացում կռծում է հոգիս ... Այնուամենայնիվ փորձեցի քնել : Կեսգիշերին նամակ ստացա ` քեզնից էր . . . Պատկերացնում ես ուրախությանս չափը : Բացում եմ  նամակդ ու ակամայից ձեռքերս դողում են ` երբեք այդքան անհանգիստ չէի եղել : Նամակում ասվում էր ՈՎ ՍԻՐՈՒՄ Է , ՆԱ ՆԵՐՈՒՄ Է : ՔՈ ՍԵՐՆ ԻՆՁ ՍՈՎՈՐԵՑՐԵՑ ՆԵՐԵԼ : ՍԻՐՈՒՄ ԵՄ : Տարօրինակ էր բովանդակությունը  մտածելու տեղիք տվեց : ՈՒրախությունը պատեց հոգիս , վերջապես սովորել ես ներել : Սպասելով զանգիդ քնեցի : Առավոտյան այդքան սպասված զանգը վերջապես ստացա ` մինչ կհարցնեմ ինչու էս գրել այդ նամակը, նա ասաց`ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ, ՈՐ ԿԱՍ . . . Լռում էի և աչքերիցս հոսում էին ՍԻՐՈ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ արցունքներ : ՈՒրախ եմ , որ թեև դժվար էր , բայց ՍՈՎՈՐԵՑԻՐ ՆԵՐԵԼ:

Комментарии