Սպասում . . . ♥

Նորից գիշեր … Նստում եմ պատուհանագոգին ու ձեռքս եմ վերցնում գրիչն ու տետրը , պետք է գրեմ , երևի դրանից է , որ ակամայից ուզեցի մտքերս թղթին հանձնել : Նայում եմ երկինք ու թվում է թե հոգիս մխրճվում է երկնքի մեջ:Ամեն ինչ այնքան գեղեցիկ է վերևում , որ մի պահ կարծես ուզում եմ թռչյուն դառնալ ու ճախրել դեպի վեր : Մի տեսակ հանգստություն է տիրում , բայց ինչ որ բան խանգարում է դրա լիարժեք լինելուն:Կարծես մի բան ներսից սպիտում է ,որ սիրտս տագնապի :Երևի վատ բան է լինելու,միշտ այդպիսի ցավ եմ զգում , երբ ինչ որ վատ բան է լինում :Մտածում եմ … Միթե նորից թախիծն է հյուր եկել հոգուս:Միթե նորից իր համառությամբ ուզում է խցկվել հոգիս:Չէ, ես փակել եմ հոգուս դռները տխրության համար:Ասում են մի դուռ փակվելու դեպքում մի ուրիշն է բացվում:Ուզում եմ հոգուս դռները բացել երջանկության համար:Այլևս ոչ մի րոպե տխրությամբ լցված:Դեռ ապրում է իմ մեջ այն վերջին հույսը , որ ամեն ինչ լավ է լինելու : Ու հույսով սպասում եմ այդքան հեռու ու անհասանելի թվացող երջանկությանը : Արի երջանկություն, շատ եմ քեզ սպասել,դու կարող ես հաղթել հոգիս ներթափանցել ուզող տխրությանը:Պարուրիր հոգիս քո ներկայությամբ ու լցրու էությունս ուրախությունով . . .

Комментарии