Երբևիցե մտքովս չէր անցել , որ եթե չլինեիր ինչ կլիներ ... Բայց գիտես մի տարօրինակ զգացում ստիպում է սրտիս հիմա զգալ տարբերությունը ՝ քո լինելու ու չլինելու ...
Եթե չլինեիր ,դժվար թե կարողանայի երազել ՝ հետևաբար առանց երազանքների կապրեի,իսկ առանց երազանք ապրել նույնն է ինչ չապրելը ...
Եթե չլինեիր , չգիտեմ ում հետ կկիսեի իմ խենթ ու խելառ մտքերն ու հույզերը...
Եթե չլինեիր , չէի սովորի , թե ինչպես են սիրում անմնացորդ ....
Եթե չլինեիր , այդքան չէի սիրի աստղերին նայել ու ինչ - որ գեղեցիկ բաներ պատկերացնել երկնքում ՝ դու ես սովորեցրել...
Եթե չլինեիր, չէի հասկանա ինչ է այն ջերմությունը , որը զգում եմ երբ ուղղակի բռնում ես ձեռքս ու նայում աչքերիս ....
Եթե չլինեիր չէի զգա ինչ է կարոտը , որ անգամ մեկ րոպե ինձնից հեռու լինելուդ դեպքում եմ զգում ...
Եթե չլինեիր , սիրտս բնականոն ձևով կբաբախեր միշտ,ինչը չեմ ասի հիմա ներսումս տիրող իրավիճակի մասին , և ընդհանրապես քեզ տեսնելուց ինչպես է արագանում սրտիս զարկերը ՝ դառնում լսելի...
Եթե չլինեիր , երբեք էլ չէի հասկանա , որ սիրո համար չկա յուրահատուկ բանաձև , ուղղակի պետք է այն զգալ ...
Եթե չլինեիր , չգիտեմ ինչպես պետք է ապրեի , շնչեի , երազեի ... Չեմ էլ ուզում մտածել ...
ՈՒղղակի չկա պատճառ , որ քեզ չսիրեմ ...
ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ , ՈՐ ԻՄՆ ԵՍ ... ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ ԻՄԱՍՏՍ
ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ , ՈՐ ԻՄՆ ԵՍ ... ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ ԻՄԱՍՏՍ
Комментарии
Отправить комментарий