Քո մեջ ամենաշատն ինձ եմ սիրում . . . ♥

Մի քանի անգամ լսել եմ քեզնից, թե քո մեջ ինչն եմ սիրում : Գիտես մտածելու տեղիք էր տալիս միշտ այդ  հարցն ինձ : Երկար ժամանակ մտածում էի ... Շաատ բաներ էին անցնում մտքովս , բայց այնքան էլ համոզիչ չէին լինում : Գուցե՞ աչքերդ,գուցե՞ հոգիդ կամ էլ արտաքին գեղեցկությունդ:Ոչ՛,ես գտել եմ պատասխանն իմ հարցի : Ես քո մեջ ինձ եմ սիրում : Գուցե ծիծաղելի թվա , բայց քո մեջ ես ինձ եմ տեսնում : Եվ ինչպես ամեն անգամ դու ես ասում ՝ ՛՛դու իմ մեջ ես ապրում՛՛ , արդեն զգացել եմ ... 
Սիրում եմ , երբ նայում եմ աչքերիդ ու աչքերիդ մեջ ինձ եմ տեսնում :Սիրում եմ հայացքդ , որն այնքան խորհրդավոր է , երբեմն էլ այնքան անհասկանալի...Միևնույնն է սիրում եմ ... Սիրում եմ հոգիդ , աչքերիդ փայլը , խոսքերդ , ամեն մի արած քայլդ: ՔՈ ՄԵՋ ԱՄԵՆ ԻՆՉՆ ԵՄ ՍԻՐՈՒՄ , իսկ ամենից շատ  ՔՈ ՄԵՋ  ԻՆՁ ԵՄ ՍԻՐՈՒՄ . . . 
Հոգիս դու միակ լույսն ես կյանքիս , 
Դու ես շունչ տալիս սրտիս . . .

Комментарии