Մի թող մենակ . . . ♥

Մենակ...անզոր...մենակ ես նորից մնացել ... բոլորն են քեզ լքել սիրտ իմ ... իսկ դու դեռ շարունակում ես բաբախել ... զարմանում եմ , որտեղից քեզ այդքան ուժ ու համարձակություն ... որտեղից քեզ այդան պայքարելու ցանկություն ու դիմացկություն....
հակառակ դրսի տաք արևին , ցուրտ է հոգումս ... արցունքներն էլ չեն կարողանում օգնել ... նրանք էլ են մենակ ... հուսահատ...
Անձրև եմ ուզում...անձևի կաթիլների հետ կմիախառնվի հոգուս արցունքներն , ու այդպես մենակ չի զգա իրեն ...
Ինչքան էլ ինքս ինձ համոզեմ,որ ուժեղ եմ ,միևնույնն է լավ գիտեմ բոլորից , որ այս պահին ցավն ավելի ուժեղ է քան ես...թեկուզ մեկ րոպե լինես կողքիս , ու չգոյություն թվացող էությունս կերջանկանա...ոչինչ եմ ուզում , միայն ձեռքս բռնես ու ինձ հետ լինես .. ուղղակի նայեմ աչքերիդ , ուժով լցնեմ սիրտս , որ դիմանա քո բացակա լինելուն ... դու լավ գիտես, որ ամենալավ պահերից մեկն է , երբ ձեռքս ուղղակի բռնում ես ու լուռ նստում կողիքս , նայում աչքերիս ...եթե սիրում ես ինձ, մնա կողքիս .... մի թող մենակ ....

Комментарии