Վերջին տողեր . . . ♥

Վերջին անգամ կդառնաս տողերիս հերոսը...Տվածս իմ ամեն ինչն էր , ստացածս ՝ ոչինչ: Ինչո՞ւ այդքան անարժեք ,անգնահատելի էր սերս քո համար: Համբերատար, ներող հոգիս քեզանից ոչինչ առավել չէր ուզում, քան մի փոքր   անկեղծությունն է: Իսկ գիտե՞ս, որ անկեղծ հոգով մարդիկ երբեք չեն ստում, հատկապես, երբ նվիրվում են ... անմնացորդ: Չգիտես գուցե .... Ես մի հասարակ աղջիկ եմ , թեև փոքր տարիքով, բայց հասուն հոգով.... այո՛ , քո անվանած ՛՛ երեխա՛՛-ն եմ, որն ուղղակի ցանկանում էր երջանկանալ : Իսկ դու խոստացել էիր , հիշու՞մ ես : 
Գնա՛ : Գնա անդարձ, որ մնամ առանց քեզ ու առանց քո սառնության ՝ առանց այդ էլ դրսում այնքա՜ն ցուրտ է : Հեռանալիս չմոռանաս մի հայացք նետել սրտումս տեղակայված այն անկյունին, որ քեզանով լցված է եղել միշտ ու քեզ հետ կապված հուշերով է հարուստ: Մի վերջին հայացքով ՝ թեկուզ սառնությամբ ու անտարբերությմաբ լեցուն, նայիր աչքերիս, որոնցում արևի բացակա շողեր կտեսնես: 
Ես թերացե՞լ եմ ընտրությանս մեջ ... գուցե : Բայց այնքա՜ն անթերի ես եղել ինձ համար , որ չեմ նկատել ՝ ինչպես ես քայլ առ քայլ փշրել հոգիս ու դրա մեջ ապրող բոլոր հույսերս: Ինչո՞ւ ... Անսիրտ, անհոգի ես եղել իրականում : Չես ցանակացել նկատել տվածս , իսկ թե նկատել ես ինչո՞ւ այդքան անշնորհակալ եղար:Միշտ իր մեջ սխալ փնտրողի մեկն եմ եղել , որ կուրորեն սիրել եմ , աչք փակել ամեն վատի վրա ու նորից ներել , սիրել ավելի շատ : Ու՞մ էր պետք: Քե՞զ ... չէ՛ , դու անսիրտ ես , ինչպես ինքդ էիր ասում, երբ հարց այսպիսին էր լինում ՝ ՛՛ Դու խիղճ ունե՞ս :
Չգիտեմ էլ ՝ ինչպես կարող էի քո մեջ այն միակին տեսնել , որ պետք է սիրեի ողջ կյանքումս ու հավատայի , որ անկեղծ ու նվիրական սեր կա իրականում: Ինչպե՞ս էի կարծում , որ ներսումդ անչափ սեր կա , ինչպե՞ս էի քեզ վերագրում այն բոլոր լավ հատկանիշները , որ իրականում չես էլ ունեցել ... ուղղակի փակել ես աչքերս ՝ իմ միամիտ լինելու պատճառով: Ես եմ թույլ եղել ... Սա էլ կանցնի , վստահ եմ ... Շատ հիշողություններ կան , որ չեն թողնում ազատվել քո լինելությունից , բայց ես վստահ եմ իմ քայլերում .... ես չեմ փոշմանի : Հիշի՛ր, իմ նման քեզ ոչ ոք չի սիրի ... իսկ իմ սերն արդեն չկա ... հիասթափությունն է հաղթել նրան : Գնում եմ քո կյանքից, որ սովորես սիրել , գնահատել ու պահպանել ունեցածդ :
Այնուամենայնիվ,քեզ սիրելով ես շատ բաներ եմ հասկացել, սովորել: Լավ եղիր, երջանիկ, բայց մինչ այդ գնահատել սովորիր:
ԹՈՂ ԱՍՏՎԱԾ ՆԵՐԻ ՔԵԶ ...

Комментарии

  1. hrashq er shaaat lavner shat

    ОтветитьУдалить
  2. Լուն աչքերս էլ լցվեցին, շատ լավն էր, քեզ մենակ ես հասկացա ... :*

    ОтветитьУдалить
  3. vaaay huzveciii ahavoor :'( shat lavner u iroq tox Astvac neri iran vor qez chi gnahatel ....... du aveli lavin es arjanii

    ОтветитьУдалить

Отправить комментарий