К основному контенту
Հեռանում ենք ... այո , գնում ենք.... ու թվում է թե անդարձ ... գիտեմ էլի հետ կգաս...կգաս , որովհետև սիրում ես , ինչպես ես ... ինչպես և անցած դեպքերում , նորից կներենք իրար ՝ սիրո ուժը այլ կերպ չի կարող թելադրել մեր սրտին ...բայց չեմ ուզում ... մնա ,այնտեղ , որտեղ ,որ գնում ես ... վերադարձդ ավելի ցավոտ կլինի քան չլինելդ .... ես չեմ հաշտվի այն մտքի հետ , որ հեռու ես ինձնից ՝ արդեն հավերժ ...բայց կստիպեմ ինձ հեռանալ քեզնից... երևի բարին սա էր, բայց չեմ կարող դա բարի համարել , որովհետև տանջանքի մեջ թերևս բարի ոչինչ չկա ... արցունքերիս մեջ թաղում եմ սերս , որն արդեն կորցրել եմ ... մեղավորն ով էր ՝ դժվար է ասել ... կարոտի տեղը չգիտի նա , ով չի սիրում ... կորցնելու ցավը միայն սիրելուց հետո կարող ես զգալ ... այլապես միևնույնն կլինի ՝ կողքիդ է , թե հեռու ... այնքան ես եղել կողքիս , որ հիմա թեկուզ մեկ րոպե էլ չկաս , զգում եմ բացակայությունդ .... կապվածություն չէ , այլ անմնացորդ սեր...երբեք չեմ պատկերացրել քեզնից բացի ուրիշ մեկին կողքիս ...դա է պատճառը , որ հիմա ցավը չի թողնում շնչեմ ...հիշում եմ այն ամենն ինչ քեզ հետ է կապված ... երջանկությունդ էի , որը չուներ արժեք ... անգին էր ... իմ արևը դու ես , իմ երկինքն ու իմ ամեն ինչը ...միշտ քոնն եմ լինելու հոգով ու սրտով ... այո , միայն հոգով ու սրտով եմ քոնը , իսկ իրականության մեջ կորցրել ենք իրար ... ու հիմա մնում է ապրել , նույնիսկ գիտակցումով , որ գոյություն պահել է , ոչ թե ապրել ... խոստանում եմ պահպանել այն բոլոր օրերն ու հիշողությունները, որոնք միայն մերն էին ... մենք կորցրեցինք ...
Комментарии
Отправить комментарий