ՄԻ ԲՈՒՌ ՏԽՐՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՛՛ՄՆԱՍ ԲԱՐՈՎ՛՛ . . . ♥

Դու արժանի չես իմ տառապանքին, 
Բայց ու՜շ է արդեն... չէ՞ որ իմ հոգին
Լի է քեզանով, արբած է ասես,
Եվ քո կեղծ սիրուց արտասվում եմ ես . . .
 Գայանե Մնացականյան 

***
Նորից մեկ օր առանց քեզ...ցավ եմ զգում հիմա , միևնույն ժամանակ մի փոքր ուրախություն կա սրտում....ամենաչհաղթահարվող ցավը հաղթահարել եմ կարծես ՝ քեզ չկարոտել արդեն կարող եմ ... եզակի դեպքերից է , բայց այդպես էլ է պատահում ... թեև սրտիցս արյունը գնում է ու զուր են ճիգերս թաքցնելու տխրությունս , բայց ես դեռ կանգնած եմ ոտքերիս վրա ... դեռ պայքարելու ցանկությունը չի մեռել իմ մեջ ... ապրում եմ ...
 սիրելուց հետո ատել , երբեք չեմ պատկերացրել , որ այսքան սիրելուց հետո կհանեմ քեզ սրտիցս մի օր ... կյանքն այնքան անակնալներով լի է ... ու հիմա հեռավորությունն արդեն չի ցավեցնում ինձ , ինչպես ամիսներ առաջ կկարոտեի , կտանջվեի , երբ կողքիս չլինեիր կարիքդ կզգայի ...
սիրտս սառել է .... այնքան սառն է , որ չի զգում ոչինչ ... այսպես ավելի հանգիստ եմ ... չեմ կարող հերքել , որ դեռ սրտիս խորքում սիրում եմ ... մտածում եմ քո մասին ... բայց կհաղթահարեմ ... այն ուժը , որ տվել էիր ինձ ՝ քեզ սիրելու համար , հիմա կօգտագործեմ քեզ մոռանալու համար ... ես այրել եմ մեր բոլոր հուշերը...այս անգամ գնում եմ անդարձ ... ու ինչպես դու էիր ասում , ՛՛քո երջանկությունը իմ երջանկությունն է՛՛  , ես այդպես էլ կապրեմ ՝ գիտակցելով,որ ուրիշի հետ երջանիկ ես , ես էլ կփորցեմ երջանիկ լինել ... թեև դժվար է ընդունել , բայց արդեն զգացել եմ ՝  օտար  ենք իրար համար ... չես զանգում , ոչ էլ գրում ես ... անգամ ամենասովորական նամակդ չեմ ստանում , ինչպես ամեն օր գրում էիր ՝ ՛՛կարոտում եմ սիրտս՛՛ ... իսկ ես հիմա կարոտում եմ այն ջերմությանը , որը տալիս էիր ինձ ... հպարտությունս ավելի բարձր եմ պահում , քան սերս ... միշտ սերն եմ դասել ամենավերևում , բայց ես փոխվել եմ ... սովորել եմ գնահատել ինձ ... անցավ ... կմոռանանք շուտով ... մի բան լավ գիտեմ ՝ միշտ կհիշեմ քեզ , որպես իմ ԱՌԱՋԻՆ  ու ԱՆԿԵՂԾ ՍԵՐ ... սրտումս միշտ մի փոքրիկ անկյունում տեղ կունանաս ... գուցե մենք իրար համար չէինք բնավ ... գուցե ... բարի բախտ եմ ցանկանում քեզ ... եղիր երջանիկ , թեկուզ առանց ինձ ...
ՄԻ ԲՈՒՌ ՏԽՐՈՒԹՅՈՒՆ ՈՒ  ՛՛ՄՆԱՍ ԲԱՐՈՎ՛՛ . . .

Комментарии