Էլ չեմ սիրում . . . ♥

Անցյալում թողած սեր իմ անմոռաց,
Սրտումս ունեմ հուշեր դեռ պահած,
Լավ ու երջանիկ օրերը անցան,
Միայն մնացին սրտում , քարացան ...
Թեև հիմա ես ինքս եմ տանջվում,
Ու սրտիս ցավով եմ տողերս գրում ,
Բայց ես վստահ եմ ՝ ամեն ինչ կանցնի,
Ամեն ինչ նորից տեղը կընկնի:
Զուր են փորձերդ ինձ ետ բերելու,
Իմ սիրտն էլ երբեք քեզ չի սիրելու,
Անունդ անգամ էլ չեմ հիշելու,
Ու էլ երբեք քեզ չեմ կարոտելու:
Գուցե հանդիպենք մենք մի օր կրկին,
Գուցե և սիրենք նույն սիրով ուժգին,
Գուցե դու արդեն հայր դարձած լինես,
Իսկ ինձ մայր դարձած գուցե և տեսնես :
Ես շատ լավ գիտեմ ՝ միշտ քեզ կհիշեմ,
Անգամ քեզանից  ես հեռու լինեմ ,
Քեզ իմ սրտի մեծ մի անկյունում ես 
Հավերժ կպահեմ , քեզ միշտ կսիրեմ  ...

Комментарии