Չկաս . . . ♥

Դու չկաս . . . Այո՛, չկաս արդեն . . . Չկաս իմ ներկայի և ոչ մի էջում . . . Կարծում էի աշունն է խլել քեզ ինձնից , ինչպես ծառի ճյուղից է պոկում տերևը քամին , բայց ոչ՛ . . . Տխուր ես , ինչու՞ . . .  Միթե ինքդ չցանկացար մենակ մնալ , միթե դու չէիր , որ հոգնել էիր լռությունիցս . . . Դու էիր . . . Իսկ իմ լռությունն ավելի խոսուն պետք է լիներ քեզ համար , ավա՜ղ . . . Դու այդպես էլ չհասկացար , թե ինչ էիր ուզում ՝ սեր , թե ուղղակի երեխայական խաղ . . . Հիմա ստիպված ես մենակ մնալ ՝ դու էիր ցանկանում . . . Իսկ ինձ ՛՛ երեխա ՛՛ անվանելով փորձում ես մեղքիդ չափը փոքրացնես , զուր է . . . Կմեղադրես ինձ , որ այդպես այդքան հեշտ թողեցի քեզ ՝ մեղադրի՛ր . . . Ես քեզ հասկանալու հնարավորություն եմ տվել ՝ հեռանալով . . . 
Հուսով եմ հիշում ես այն օրերը , որ անկախ տվածդ ցավից ես ներել եմ քեզ , ներել ու սիրել ինքնամոռաց  . . . Անցան , էլ չսպասես այդ օրերի ետ գալուն ՝ մեկ է չեն գա . . .  Ուղղակի հիշիր անցած օրերը , երբ կողքիս էիր , երբ ամեն մի երազանքս քեզ հետ էի կապում , քեզնով էի ապրում և  փորձիր զգալ ու հասկանալ այն ցավի խորությունը , որ դու տվել ես ինձ ՝ քո անորոշ լինելով , չզգալով . . . Մի բան է ուզում սիրտս ՝ հասկացիր ինքդ քեզ . . . Ետ նայիր մի պահ , ոչ թե ինձ ետ բերելու , ինձ ՛՛ԿՆԵՐԵՍ՛՛ ասելու , այլ կորցրածդ զգալու համար . . . Ետ նայիր ու տես , որ քո պատկերացրած ՛՛ երեխան ՛՛ էլ չկա , որ    հավատում էր ամեն հեքիաթային խոսքի . . . Անիրական հույսերս , անիրասկան մնաց այդպես էլ ու սերս ,որ քեզ համար անիրական էր . . . Տես , ես նույնն եմ մնացել , իսկ դու . . .Գտել ես մեկին , ով կերջականցնի քեզ , ով կտա քեզ իրական սեր . . . Գիտես , կասկածում եմ , որ դու գիտես ինչ է սիրելը . . . Այնուամենայնիվ , դու անցյալ ես . . . ու ես ՝ քեզ չհիշել ցանկացող մի հասարակ աղջիկ եմ , որի սրտում դու չկաս . . .

Комментарии