Սիրում եմ բազմակետը . . . ♥

Ա՜խ այդ բազմակետերը . . . որքա՜ն եմ սիրում . . . սիրում եմ, քանի որ օգնում են միշտ ինձ . . . հասկանում , դրությանս մեջ մտնում . . . ու թեև կետադրական նշան է լոկ , բայց մեկ է սիրում եմ . . . հաճախ են խոսքումս բազմակետերը , այդքան հասարակ , բայց միևնույն ժամանակ այդքան   ՛՛ խորիմաստ՛՛    կետադրական նշան . . . կթվա , թե անիմաստ եմ օգտագործում   ՛՛ խորիմաստ՛՛   բառը, բայց հավատացնում եմ ,  բազմակետը կսիրեն մարդիկ այն ժամանակ  , երբ զգան դրա նշանակությունն ու կարևորությունը . . . գերադասում եմ բազմակետել , քան ստորակետ կամ վերջակետ դնել , որովհետև ստորակետ դնելով շարունակվում է ամեն ինչ և շատ հաճախ խճճվում եմ մքերիս մեջ , իսկ վերջակետ դնելով կարծես վերջանում է ամենը . . . իսկ ամեն վերջ այնքան ցավոտ է հոգուս համար , այքան խոցող . . .  սիրտս միայն սկիզբ է փնտրում ամեն տեղ . . . անորոշություն , անվերջանելիություն , անսահման երևակայություն . . . ահա այս ամենն են պարունակում իրենց մեջ բազմակետերը . . . այնքան հարազատ են հոգուս , միշտ լինում համընկնում են  հոգեվիճակիս ՝ անկախ նրանից ուրախ եմ , թե տխուր . . . ու միշտ են մտքերս բազմակետվում , սիրտս թեթևանում է դրանից . . . դնում եմ բազմակետ ու էլ չեմ շարունակում բացատրել , ուղղակի հոգով եմ զգում , ապրում . . . սիրում եմ բազմակետը . . .

Комментарии