Կհիշեմ . . . ♥


Հիշողություններ նորից ու կործանվող հոգի … Ու ինչքան երջանիկ պետք  է լինեինք մենք … Իսկ մենք այնքան էինք երազում, այնքան  ուժգին սիրում , բայց չկա էլ ոչինչ . . . Մենք կորցրեցինք մեր երազանքը , մեր սերն ու փայփայած հույսերը , վերջ :
Արցունքներս ցած կիջնեն այսօր էլ, ինչպես ամեն պահ, երբ հիշում եմ քեզ . . . ու թեկուզ ցավով եմ նշում , բայց դեռ ամեն ինչ քեզ է հիշեցնում . . . 
Ամեն ինչ նույնն է գրեթե , սակայն սիրտս է ցավից մաս-մաս եղել . . . Հիվանդացել է սիրտս քո կարոտից ու հիմա ալեկոծվում է հոգիս , լալիս անդադար . . . Իսկ աչքերս , որ միշտ ժպտում էին , երբ կողքիդ էի , հիմա ուղղակի քեզ են որոնում ամենուր , բայց դու չկաս ու ինչպես անհաս երազ ապրումե ս երազանքներիս մեջ : Ես չեմ դադարում պահել քեզ իմ սրտում , թեև չկաս իմ ներկայում և ինչքան էլ բառերով գոռամ  ՛՛ մոռացել եմ ՛՛ , ՛՛չեմ սիրում ՛՛ մեկ է գիտակցում եմ ինքնախաբեություն է : Բայց ինչպես Սևակն է ասում ՝ առաջին սերը, ինչպես որ հացը,ի՜նչ էլ որ անես՝ միշտ կուտ է գնում...Դու գնացիր , բայց հոգիս սպասում էր վերադարձիդ ՝ դու չեկար . . .

Տարիներ կանցնեն , կամուսանանք և՛ դու , և՛ ես , կունենանք մեր առանձին ընտանքիները ու ՛՛երջանիկ՛՛ կլինենք . . . Միգուցե իրարից բաժան ու առանց իրար կգտնենք մեր այդքան երազած   ՛՛երջանկությունը՛՛  . . .Իսկ ես քեզ որպես իմ առաջին , մաքուր և անկեղծ  սեր  կհիշեմ որտեղ էլ լինեմ . . .

Комментарии