Ձյուն է գալիս դրսում... Ու թվում է, թե այն իր հետ պետք է տանի ամեն վատն ու միայն երջանկություն բերի... Սուտ է, չեմ հավատում... Ինչ երջանկության մասին է խոսքը, երբ շուրջս սառն է ամեն ինչ, սառն, ինչպես ձմեռային օրերն են լինում... Հոգիս չի զգում արդեն ոչինչ՝ ո՛չ ձմեռային սառնությունը, ո՛չ էլ ջերմությունը ինչ-որ մեկի կողմից տրված... Միգուցե հրաշքներ կան, բայց ես արդեն սկսել եմ չհավատալ դրանց... Երևի չհավատալն է պատճառը, որ չի կատարվում և ոչ մի հրաշք իմ կյանքում... Չգիտեմ, միգուցե կատարվում է անսպասելին, ամենակորևորը, բայց ես չեմ տեսնում, չեմ զգում ոչինչ... Եվ հոգուս սառնությանը միանում և իհարկե դրա չջերմանալուն նպաստում է կարոտը... Այնքան հեռու ես... Հեռավորությունն ու ժամանակը մեզ բաժանեցին... Դեռ ամիսներ առաջ էր քարացել սիրտս, բայց հիմա քարացել եմ ես ամբողջովին... Սիրտս ուղղակի զարկում է ,բայց ոչ այնպես, ինչպես բոլոր սովորական մարդկանց մոտ է լինում... Շատերն իրենց հոգում և սրտում այնքան երազներ ու իղձեր ունեն, որոնք վաղ թե ուշ կիրականան... Նրանք հույս ունեն իրենց հոգում, որը ես կորցրել եմ ... կորցրել եմ ցանկությունս երջանիկ լինելու... Կոտրվել եմ, ինչպես փոքրիկ երեխայի ձեռքում հայտնված առարկաներն են կոտրվում... Դու ես ինձ կոտրել... Արցունքներս անգամ չեն ուզում վայր ընկնել աչքերիցս և ինչպես ամեն անգամ հանգստացնել ինձ: Աչքերս հոգնել են քեզ որոնելուց, սիրտս՝ քեզ սիրելուց, հոգիս՝ կարոտելուց... Հոգնել են... Քեզ ավելի շատ եմ կարոտում, քան բառերս կարող են ասել... Սակայն ես չեմ պարտվել մեր խաղում, այդ դու ես դեռ հուսալով սպասում, որ մի օր ներեմ, մի օր նորից ետ կանչեմ քեզ... Բայց ոչ, չի լինի... Հիմա ուզում եմ գիտակցես, որ հույսերդ իզուր են, զգաս իմ սրտի ցավն ու տանջվես, ինչպես ես եմ տանջվում՝ կոտրված լինելով... Չեմ հերքի, ես դեռ հիշում եմ քեզ, քեզ հետ կապված ամեն ինչ ու չեմ մոռանա, դա դու լավ գիտես: Հիշում եմ նաև, թե ինչպես էիր ինձ «ՀՊԱՐՏ» անվանում, այո հիշում եմ, դա թերևս իմ գլխավոր զենքն եմ դարձնում քո դեմ ... և բարձր դասելով ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՍ՝ ես էլ չեմ սպասում քո վերադարձին...
Ձեզ էլ եմ շնորհակալ )))
ОтветитьУдалить