Անցավ . . . ♥

Սիրում էինք , երազում , իրարով ապրում,
Բայց հիմա թախիծն է ինձ ամուր գրկում,
Գրկում , փայփայում ու հույս է տալիս,
Որ գուցե սա էր ճիշտը սիրելիս ...
Ես հեռացել եմ , որ քեզ մոռանամ,
Որ քեզ չսիրեմ և գտնեմ ես ինձ,

Թեև իմ սրտում դու դեռ ապրում ես,
Սակայն իմացիր ՝ էլ չեմ սիրում քեզ,
Քեզ մոռացել եմ , ջնջել իմ կյանքից ,
Քեզանից հուշեր մնացին լոկ ինձ:
Հիաստափեցրիր դու ինձ ցավ տալով,
Բայց դեռ սիրում էի , ապրում հուսալով ,
Որ կհասկանաս ցավդ ինձ տված,
Բայց դու գնացիր, գնացիր անդարձ...
Էլ չեմ սպասում  քեզ , չեմ ուզում ետ գաս,
Ուզում եմ միայն մի բան իմանաս ՝
Թեկուզ կորցրեցի իմ սերն ակամա,
Բայց քեզ կորցնելով իմ ՛՛ես՛՛-ը գտա ...
Հ.Գ. Սիրում էի ,երազում , կարոտում , ցավում ... Անցավ ...

Комментарии