Դու միշտ ինձ հետ ես , իմ երազներում , երջանկություն . . . ♥


Բարև, երջանկություն, դու ինձ ատում ես... Բայց դու ինձ հետ ես, իմ երազներում... 
Վերջ... Դնում եմ այդքան սպասված վերջնակետն ու սկսում նոր կյանք` նոր էջից... Ես պատռում եմ կյանքիս այն բոլոր էջերը, որոնք կարդալիս հիշում եմ քեզ... Մշտական սև և սպիտակ գույներին գալիս են փոխարինելու միայն վառ ու պայծառ գույները... Եվ ապրում եմ կյանքիս այս փուլն այնպես, ինչպես բոլոր երազկոտներն են ապրում` վարդագույն ակնոցներով նայելով կյանքին... Ես ուրախ եմ ` հակառակ բոլորի ուրախ հայացքներին, որոնք պատրաստ են ժպտալ այն ժամանակ, երբ ես տխուր եմ... Շտապում եմ հիասթափեցնել ձեզ` էլ չեք տեսնի աչքերիս արցունքներ... Սկսում եմ ապրել նոր կյանքս, որտեղ ներում եմ բացակադ` գիտակցելով պատճառը... Հասկանում եմ քեզ, քանի որ դու էլ ինձ պես կյանքն առաջին անգամ ես ապրում... Բոլորն են սխավում, դա էլ լավ գիտեմ, բայց այդքան սխալներդ ներելուց հետո իզուր է ևս մեկ անգամ ներելը... Կներեմ բոլոր սխալներդ հոգուս խորքում, բայց ցավը կմնա սրտումս... Չես գնահատում... Ես չեմ դադարում աղոթել քո երջանկության համար` թեկուզ ուրիշինը լինես... Մի բան լավ գիտեմ, ես երբեք չեմ եղել այն, ինչ դու որոնել ես... Ես վերջապես գտել եմ երջանկությունս, որն այդքան ժամանակ կորցրել էի... 
Հիմա ես երջանիկ եմ առանց քեզ... 
Հ.Գ. .... Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ, 
Չեմ հասել երբեք քո որոնածին, 
Քո որոնոծը աննյութեղենն էր, 
Իսկ ես` հողեղեն, հողոտ հողածին...

Комментарии