-Դու խենթ ես , իմ հոգու , սրտի , մտքի միակը , իմ խենթը :
-Ես քոնն եմ , քո հոգունը , քո սրտինն ու մտքինը ...
Սիրո գեղեցիկ պահեր , վայրկյաններ տևող երջանկություն ու անսահման տխրություն ... Հոգու ցավ , պայքար երջանկությունը գտնելու , այն պահպանելու ... Փայփայանք ցանկացող հոգի ... Անշնորհակալ սեր ...
Հոգիս ավելին է ասում , սիրտս ավելին է զգում , բայց բառերս անհամեմատ քիչ են , անզոր , որ բացատրեմ բառերով , որ պատմեմ սրտիս զգացածը ... Իմ մեջ երբեմն միայնություն փնտրող , երբեմն էլ շրջապատված լինել ցանկացող էություն կա ... Խոստանալ , որ կժպտամ միշտ , ավաղ , չեմ կարող ... Ներսումս թաքցնել տխրությունը ու հակառակ դրան ժտալ չի լինի ... Կյանքի դառնությունը զգացնել է տալիս անցյալը հիշեցնող ամեն բան ... Խորհրդավոր լռություն մեջ թաթախված հուշերս միանում են իրար , ցավեցնում , անվերջ , մինչև հոգուս խորքն ու կարծես մեկ վայրկյանում չքանում ... Չքվում են անհետ , փոխարենը թողնում անգո էություն ու նրա մեջ մի մեծ ցավ ...
Դու եղել ես , չեմ հերքում , այդ մեր սերն է թվացյալ եղել ... Ժամանակ առ ժամանակ երջանկացրել , հետո կոտրել , խոցել ...
Մի պահ դու իմն էիր , աշխարհն էր իմը ... Սակայն ես հասկացել եմ աշխարհն իմը կարծելու փոքրությունս , և քեզ հեռու վանելու մեծությունս ...
ՈՒրախ և տխուր պահերիս միակ մտերիմ , ամենազգայուն , իմ հավատարիմ բարեկամ ` արցունք ... Մաքրիր այտերիցս նրա թողած համբույրը ...Լցվիր սիրտս ու մաքրիր նրա թողած հետքերը ... Նա անխղճորեն անցել է սրտիս ճանապարհով , ոտնակոխ արել իրեն այդքան մեծ սեր տվող ու լինելիությունից բացի ոչինչ չպահանջող սրտիս ... Հիմա անիմաստ եմ համարում ցավս քեզ պատմելու , քեզ նորից հավատալու ու սիրելու մտքերս ... Ներկայիս ''ես'' - ը էլ քոնը չէ , էլ չի փնտրում քեզ , ինչպես անցյալում էր ... Դու մնացիր կյանքիս մի էջում , որը հիմա պատռում եմ ես նույն անխղճությամբ , ինչպես դու ոչնչացրիր անցյալիս '' ես '' -ին , քեզ սիրող , պաշտող '' ես '' -ին : Չմեղադրես ինձ , չփորձես ներում ակնկալել ... Իմ անցյալի հետ դու ոչնչացար ...
Վերջին անգամ նայում եմ աչքերիդ ու հեռանում ` թողնելով քեզ մեծ սերս ... աչքերիդ խորքում սերս լուռ պահիր ... սիրում եմ քեզ իմ անցյալ , վերջին անգամ . . .
Комментарии
Отправить комментарий