Մեկ րոպեում . . . ♥

Ոչնչացավ մեկ րոպեում երկար ժամանակ փայփայածս սերը ... անհետ կորավ ... անցավ ... թվում էր ուժգին է այքան , թվում էր չեմ կարող առանց նրա , բայց կուրացրել էին ինձ աչքերը նրա , որի մեջ մեծ սեր  ու վառ արև էի տեսնում ... Հիմա այդ աչքերը , այդ էությունն եմ ատում ... Ինձ գերող , ինձ սիրել ստիպող պարզ աչքերդ , պարզ հոգիդ այլևս չկա ... Դու չկաս ...
Կթվա թույլ եմ , որ թույլներն են ատում ... Ո'չ, ես այնքան ուժեղ եմ եղել , որ իմ իրական արժեքն եմ հասկացել , որ այլևս չեմ նվիրվի , նույն նվիրական սիրով չեմ սիրի ... Այլևս չեմ դառնա գերին քո աչքերի ... Դրանք վաղուց այնքան կեղծություն են պահում իրենց մեջ... Վաղուց է սիրտդ փակել դռներն իմ առաջ ... Միայն ուրախ եմ այն բանի համար , որ նույնը ես եմ զգում ... Նույն հպարտությամբ ինքս եմ արգելել մուտքդ իմ սիրտ ... Անարժան ... Քեզ սիրելը մեծագույն սխալ է եղել , միևնույն ժամանակ կյանքի մեծ դպրոց , մի փուլ , որը անցնելով ես հասկացա ով եմ ... Իրական ''ես''-ս գնահատել կարողացա մեկ րոպեում զգացածիս արդյունքում ... Տեղին էր հեռանալս ... Անգամ արցունքներիս համար հիմա չեմ զղջում , չեմ ափսոսում անքուն գիշերներիս համար ... Դրանք ինձ ուժեղ դարձրին ... Շնորհակալ եմ այդ մեկ րոպեին , որն ինձ ցույց տվեց կյանքիս նոր ճանապարհը ... Ես ապրում եմ , իսկ դու թեև հիմա կաս , բայց իմ մեջ անհետ կորար , անգամ հետքերդ չեմ ուզում փնտրել ...
Քեզնով հիվանդ սերս քիչ - քիչ կործանվում էր և վերջնականապես խորտակվեց հենց այդ մեկ րոպեում . . .

Комментарии