Վերադարձրու . . . ♥

Իմ անբացատրելի ,  անասելի սեր ... Դու տարար քեզ հետ հոգիս ... Միայնությանը ինձ ընկեր թողեցիր ... Գնացիր ... Այո՛ , իմ կամքով գնացիր ... Ես չեմ զղջում , թեև ցավս անվերջ է ...
Իմ երազանքի մեջ ես մենակ եմ հիմա , թվում է խանգարող չկա , որ լիարժեք զգամ , բայց ... Միակ բացական ` դու ... Քո բացական լցնել չի լինի որևէ բանով ... Այլևս ձեռքերս չեն զգալու ջերմությունդ , այլևս չես լինելու ... Ձեռքերս միշտ սառը կմնան , կարոտ ջերմությանդ , սիրուդ , գգվանքիդ ... 
Ես միայնությանս հետ առանձնանալ եմ ուզում հիմա ... Լռություն է տիրում շուրջս ... Անկենդան լռություն , ցավոտ միայնություն ... 
Վերադարձրու ինձ իմ սերը , նվիրածս ակնթարթները , օրերը , ժամերը , վերադարձրու ... Վերադարձրու ինձ երջանկությունս ... Անկեղծ ժպիտս վերադարձրու ...
Պարզունակ տխրություն ...  Ես այս  տխրությունից հոգնել եմ ... Չեմ սիրում նրան , իսկ նա իմ դեմ է գործում ... Միշտ կողքիս է խավար գույներով ... ոչ մի լուսավոր կետ ... Հուսահատ հոգի ... Թվում է կանգ է առել աշխարհը ... Թվում է չքացել ու միայն վատը տվող ամբողջություն է դարձել ...
Ներկայիս բացակադ չեմ սիրում ... Այն ոչինչ չի տալիս ինձ ՝ ցավից բացի ...
Ոչինչ չի մնացել անցյալից հիմա ... Բայց կան բաներ , որոնք միշտ կմնան հոգումս ... Բառերդ , ժպիտդ , սերդ կհիշեմ ... Կորուստդ ցավեցնող մի ուժ է հիմա ... Ես այդ ուժի դեմ պայքար եմ սկսել ... Դու էլ իմը չես , ես էլ չեմ ուզում ... 
Ոչինչի չի մնում , ինչքան էլ ուզենք ... Ու վատն է այն է , որ ցանկությունը միշտ կաղում է հնարավորության դեմ ... 
Հ.Գ.  Սպասումը , որ մի օր կվերադարձնես ինձ քեզնից ուզածս օրեցօր  իր չլինելությամբ կցավեցնի ու կանցնի ... Ես արդեն չկամ ... Հոգիս մահացավ ... Մենք չկանք ...
 Վերադարձրու ինձ ...

Комментарии

  1. Ձեզ իրոք հաջողվում է իմ ուշադրությունը գրավել... Պարզապես զարմացած եմ: Շնորհակալություն...

    ОтветитьУдалить
    Ответы
    1. Շնորհակալ եմ Հայկ ջան , անչափ շնորհակալ եմ ուշադրության ու գնահատելու համար :)

      Удалить

Отправить комментарий