Մտորումներ . . . ♥


Իսկ ի՞նչն է ստիպում մարդուն լաց լինել.
Թախիծը կամ մի ուրիշ ցավ:
Իսկ ի՞նչն է մարդու հոգին տխրեցնում,
Հետո սառեցնում ու քար դարձնում...
Իսկ ի՞նչը կարող է մարդուն չար դարձնել,
Որ ատի մարդկանց ու ողջ աշխարհին,
Որ սիրտն ու հոգին աղտոտի այնպես,
Որ փոխվելու ու մաքրվելու ելք էլ չլինի ...
Կյանքը հենց ինքը` մարդն է միշտ կեղծում,
Շատերին ստում, շատերին խոցում,
Միշտ իր համար լավ պայման է ստեղծում,
Թքած, թե ուրիշին նա չի խանգարում...
Այս կեղծիքի մեջ ապրելը  հիմա դժվար է դարձել,
Կյանքն էլ անգույն ու վատն է թվացել.
Չունեն մարդիկ մաքրություն` սա է լոկ մեզ պակասում...
__________________
... Քեզ խնդրու՜մ եմ ես, մարդկային հոգի,
Այդքան չար ու կեղծ էլ դու մի եղիր,
Աշխարհին բարի աչքերով նայիր,
Այդպես երջանիկ կյանքդ կլինի:
Ու անկեղծ սրտով եթե դու լինես,
Շուրջդ սեր, ժպիտ միայն կտեսնես,
Ու կյանքդ կապրես որպես շատ լավ ՄԱՐԴ,
Ու կյանքդ քեզ համար չի թվա բարդ...

Комментарии