Աստվածային էակը . . . ♥

Աստծո ընտրյալ զավակ , Սուրբ հոգի Անիկ Գերպեկչյանը հեղինակն է '' Սիրո աղբյուր , միայն  Հիսուս '' գրքի , իսկ ինձ համար շատ թանկ , կարևոր մարդկանցից մեկը իմ կյանքում ... Հենց առաջին հանդիպումից , նրան ճանաչելու առաջին իսկ օրվանից եմ զգացել նրա հոգու մաքրությունն ու ջերմությունը , պարզությունն ու բարությունը : Նրա հոգում այնքան պարզություն , անկեղծություն , դրական էներգիաներ կան, որ բաժանում է բոլորին ու քիչ չի լինում : Ամեն խոսքը մի աղոթք է ,մի օգնություն ,փրկություն , որն էլ փրկում է նրանց , ովքեր ունեն այդ օգնության, փրկության կարիքը : Նրա չքնաղ դեմքին միշտ անպակաս և , որ ամենակարևորն է  անկեղծ ժպիտ է , որ կարծես աշխարհը վառ գույներով պարուրող փայլ լինի...Անսահման հույզեր կան նրա հոգում , աչքերում ` չմարող լույսեր , երազներ , աստղերի նման վառվռուն լույսեր ... Հենց այսպիսին է ստեղծել նրան Աստված , որ հիմա գուցե  թերանամ բառերումս , թե փորձեմ նկարագրել նրան , նրա անասելի մաքուր հոգու համար դժվար է գտնել բառեր ... Նա իր լինելիությամբ երջանկացնում է մեզ ... այո ' , ուղղակի երջանկացնում է , ուրիշ ոչինչ այդքան էական չէ ...

Ամռան արևի շողի , լույսի պես
Նրբիկ ժպիտով միշտ տեսնում եմ քեզ,
Ինչքան էլ փորձեմ բառով քեզ գովեմ,
Կարիք կունենամ նոր բառեր փնտրեմ:
Գերում ես քո հմայքով , փայլով,
Երջանկացնում մեզ քո անսպառ սիրով,
Րոպե անգամ մեզ մենակ չես թողնում,
Պիտանի խոքեր դու մեզ միշտ ասում:
Երազի թևով թող բարին հավերժ,
Կառուցի մի բույն անուշ սրտիդ մեջ,
Չտեսնես երբեք դու ցավ, տխրություն,
Յուրովի հրաշք ես , քեզ շատ եմ սիրում,
Անսահման հավատով քո սիրտն է արբած,
Նվիրել է քեզ մեզ մեր բարի Աստված :

I love you so much my honey :)

Комментарии