Կարոտած . . . ♥

Ախ երանի մանկանայի կրկին 
Ու նորից գրկեի ես իմ տիկնիկին,
Որին վաղուց եմ արկղում փակել,
Անպետք իրի պես մի կողմ եմ նետել:
Ջերմություն արդեն նրան չեմ տալիս,
Բայց ինքս արդեն դա էլ չեմ ստանում,
Ես էլ , ինչպես տիկնիկը իմ մեծ,
Փակվել եմ հիմա մի մութ սենյակում,
Որտեղից ոչ մի լույս ներս չի գալիս,
Հոգուս էլ ոչ մի հույլ էլ չի տալիս:
Մտածում եմ , որ գուցե կորցրածս մանկությանս հետ
Ես պայքարելու հույսն եմ կորցրել,
Մեկ էլ դատում եմ սառը ուղեղով 
Ու համոզվում եմ , որ կյանքն իր տեղով պայքար է , որ կա ...
Ապրել կարող է պայքարի ելնող ու ետ չնայող ցանկացած մեկը,
Այդպիսի մեկն էլ փորձում եմ լինել
Ու այս կյանքում շատ բարձունք նվաճել :
Խորհուրդ Ձեզ կտամ դեռ ՄԱՆՈՒԿ մարդիկ ,
Ապրեք մանկությունը խաղաղ , երջանիկ ,
Վայելեք այն իր ողջ հրաշքներով,
Որ երջանկանաք նրան հիշելով :

07.07.2013թ.
Սանկտ Պետերբուրգ

Комментарии

Отправить комментарий