Եվ երբ աչքերն են փակվում...
Նկարագրել զգացումներս, բացատրել՝ կթերանամ...
... Եվ երբ աչքերն են փակվում, ուղղակի երազում են լուռ...
սիրու՜մ են,
ապրու՜մ...
փնտրու՜մ
... ու գտնու՜մ:
Տխրու՜մ են,
թախծու՜մ...
Գրկե՜լ են ուզում,
փայփայե՜լ,
անձա՜յն , անշշու՜կ...
Կարոտու՜մ , տենչու՜մ...
Հիշողոթյուննե՜ր...
Սե՜ր...
Եվ երբ աչքերը փակվել են փորձում,
ախ, այդ կարոտը... Գիտե՞ս` այդժամ ինչեր է զգում կարոտած ու լուռ արևին սպասող իմ սառած հոգին, որ փայտանում է լոկ կարոտելուց...
Ամեն - ամեն բան, որ ջերմացնում է, որ հույս է տալիս, որ ապրեցնում է...
Մի փոքրիկ էլ հույս ու ... արևի շող: Իրար հաջորդող, անցնող-գնացող, բայց դար թվացող, շատ դժվար օրեր:
Ցավեցնող, տանջող ներկաս եմ ապրում ... բայց բարի օրեր իրենց հետ բերող ապագայիս եմ ես լուռ անրջում: Որ բացվի ամեն մի նոր օր ու ինձ գրկի կրկին, փարվի կարոտած հոգուս այն արևի շողը, որն ուժ է տալիս ...
Իսկ ձմռան ցրտին ի՞նչ պիտի անեմ, ինչպե՞ս ցուրտ օրերից պիտի թաքցնեմ նրան, ես էլ չգիտեմ ...
Բայց դեռ հույս ունեմ...
Եվ երբ աչքերն են փակվում, արցունք է գալիս կաթ - կաթ նրանցից, բայց արևի շողը մաքրում է թափված ամեն մի արցունքը եկած աչքերից... Կարոտն է հենց ստիպում առավել սիրել քեզ այսօրվանից... Մեր կարոտն ու սպասումը կմիացնի մեզ մի օր նորից ...
Սիրում, կարոտում ու սպասում եմ քեզ, իմ լինելությանը շունչ տվող:

sirun a shaaaaat
ОтветитьУдалитьՇնորհակալ եմ
Удалить