1.Խավար էր շուրջս ... այդ խավարից դուրս գալու միակ ընեկերս հպարտությունս էր , որը բռնեց ձեռքս , հանդարտ քայելերս ինձ տարան լուսավոր , երազային ճանապարհով ... նա եղավ կողքիս ` քո փոխարեն . . .
2.Լացող երեխային կարող ենք հանգստացնել , լացող սրտին ` երբեք . . .
3.Հիմա մենք թշնամիներ չենք , ոչ էլ ընկերներ ենք , մենք ուղղակի օտար ենք իրար , բայց հարազատ ` մեզ կապող մեր հիշողություններով . . .
4.Երանի այն մարդուն , ով առանց ափսոսանքի կհեռանա աշխարհից ... ցավոք , ես այդ մեկը չեմ . . .
5.Ոչ', իմ աչքերից հոսողները արցունքներ չեն , միայն ցավ է , որ մնացել էր ինձ ... և ուրիշ ոչինչ . . .
6.Գիտես , ես ներել եմ քեզ , որ ժամանակ առաջ քեզ սպասել եմ ու դու չես եկել , այժմ դու ներիր ինձ , որ եկել ես , իսկ ես արդեն քեզ չեմ սպասում . . .
7.Այն , ինչ կիսատ էր մնացել , հիմա վերսկսել ու նորից դարձնել ամբողջ հաստատ չի լինի . . .
.
8.Կարոտիս չափն էլ թեև անչափելի է, բայց ես ուժեղ եմ , ես կդիմանամ . . .
9.Մենք սովորաբար առաջ ենք նայում , քայլեր ենք ուղղում դեպի ապագան , դրա հետ մեկտեղ անցյալը հաճախ մոռանում ու անտեսում ենք , չգիտակցելով , որ անցյալը մեզ միշտ է հիշում . . .
10.Ու այն սրտին , որ պաշտել եմ , մոռացումի խոսքերն են հիմա հասել , հենց այդ սիրտն է հեռացումի տաջանքներից լուռ արտասվել . . .
11.Հավատա , որ ինչ-որ մի տեղ ինչ-որ մեկը աղոթում է հենց քեզ համար , ինչ-որ մեկն էլ երջանկանում է քեզանով ինչ-որ մի տեղ . . .
12.Գուցե մի օր էլ հանդիպենք իրար `հաղթած կամ պարտված այս կյանքի երթում ,ես կարոտով ու մի հայացքով քեզ լուռ կնայեմ , '' բարև'' էլ անգամ գուցե քեզ չասեմ , բայց սրտիս խորքում ես կերջանկանամ , որ քեզ տեսել եմ ... քեզ լուռ կգրկեմ , ես լոկ կգրկեմ . . .
13.Կյանքի համն էլ երևի տանջանքներով են մարդիկ միշտ զգում . . .
14.Ես հավատացել էի այն խենթ երազին , որ դու իմ կյանքում երազ չես եղել , դու ես ինձ կորցրել , քեզնից ոչ ոք ինձ չի խլել . . .
15.Թե հիմա խոսես , բացատրել ուզես , թե ուր էիր այսքան երկար գնացել , ինձ չէիր կարոտել , ետ գալ չէիր ուզել , մեկ է չեմ լսի ես քեզ ... թե տեսնել ուզես , գրկել , գուրգուրել , մեկ է չես տեսնի դու ինձ ... ինձ համար հեքիաթ ես եղել ,իսկ հիմա ես քեզ համար մի երազ անհաս . . .
16.Ու դեռ ապրում եմ , մի կտոր արև տեսնելու հույսով , գեղեցիկ ու վառ օրեր ապրելու մեծ երազներով . . .
17.Մի վիրավորիր դիմացինիդ , թե հետո '' կներես '' պետք է ասես , մի լքիր սիրելիիդ , թե հեռանալուց հետո '' հետ արի '' կկանչես . . .
18.'' Ես լավ եմ '' արտահայտությունը այն ժամանակ է տեղին , երբ չես ցանականում ցավեցնել քեզ հարազատ մարդկանց ` քո վատ լինելով . . .
19.Դու ուժեղ մնա , թող որ հոգիդ միշտ , ամեն պահ բարի մնա , կյանքում ամեն վատ բան էլ կանցնի , կգնա . . .
20.Ավելի հաճախ հոգիդ ցավում է այն ժամանակ , երբ փշրվում են հույսերդ , փայփայածդ , պահածդ , սրտինդ ... մաքուր հույսերդ կեղտոտում են հաճախ քո կամքից անկախ , հետո հոգիդ զգում է մի խոր ափսոսանք. . .
21.Թող սառած աչքերդ չփնտրեն էլ ինձ , թող ձեռքերդ կարոտ չմնան իմ ձեռքերին ... ես չեմ ուզում շնչես իմ սիրով , տես ես մնացել եմ անորոշության մեջ , բայց ոչինչ , սիրտս կսովորի լինել առանց քեզ . . .
22.Նրանք , ովքեր մեզ ավելի շատ են պետք , ավելի հաճախ են մեզ լքում . . .
23.Ու երանի այն երազին , որ անգամ փակ աչքերով երջանկություն է զգում . . .
24.Թե ձեռքերն իմ մի օր լուռ սառեն , թե մատներն իմ այդժամ անգամ շարժել չիմանամ , հավատա հոգիս , քո կարոտից է , որին դժվար էլ երկար դիմանամ . . .
25.Ժպիտիս տակ կքողարկեմ արցունքներս ու ցավող սրտիս մի ուրախ դիմակ կհագցնեմ ... գոնե այդպես մենք երջանիկ ենք . . .
Ամենազգացմունքային , գրածներումդ հոգիդ պարզ երևում է : Փխրուն :ճճճճճ
ОтветитьУдалитьՇնորհակալ եմ ուշադրության և գնահատելու համար )))
Удалить