Ետ չգաս . . . ♥

՛՛ Մեզ ՛՛ պահպանելու համար հաճախ եմ լռել ,
 Շատ հաճախ ներել ու կրկին սիրել ,
Բայց ժամանակն է այս պահին եկել ,
Որ հասկացել եմ ՝ 
՛՛ Մենք ՛՛ վաղուց ենք ՛՛ Ես ՛՛ ու ՛՛ Դու ՛՛ դարձել ,
Վաղուց ենք մեր սիրուն մենք դավաճանել :
Հիմա չենք փնտրում ետ գալու ելքեր ,
Չենք սիրում նույն սիրով այևս իրար ,
Չկան էլ խոսքեր , որ փկրեն 
Անվերջ փայփայած սերն արդեն անցած :
Շատ է պատահում տխրում եմ , լացում ,
Արցունքներովս ցավս եմ սփոփում ,
Ետ եմ նայում ու ... չկա էլ ոչինչ ,
Վաղուց է արդեն փոխվել ամեն ինչ :
Էլ չեմ տենչալու , չեմ կարոտելու ,
Ետ չեմ կանչելու , չեմ աղերսելու ,
Որ կրկին անգամ սերդ ինձ ետ դու տաս ,
Չէ՞ որ խնդրել էի , որ  անկեղծ մնաս :
Չէ , չզարմանաս , էլ քեզ չեմ սպասում ,
Որտեղ հիմա կաս , այնտեղ էլ մնաս ,
Մի խնդրանք ունեմ  ՝
՛՛ Հանկարծ ետ չգաս . . . ՛՛ :

Հ.Գ.Սիրե՛ք ՝ չմոռանալով Ձեր սեպական ՛՛ԵՍ՛՛ - ը , գնահատե՛ք Ձեզ սիրողներին : Երբեմն մեծ սիրուց մեծ հիասթափություն է լինում , որը հաճախ լինում է անդառնալի :
Պահպանեք այն , ինչ ունեք այսօր , հիմա , հնարավոր է վաղը ոչինչ էլ չունենաք :

Комментарии

Отправить комментарий