Ես պաշտում եմ քեզ . . . ♥

Քեզ դեռ չտեսած քեզնով եմ ապրել ,
Քո կողքին ես միշտ լինել եմ ուզել ,
Կարոտում եմ շա՜տ , անվերջ երազում ,
Որ  իրական դառնաս մի օր իմ կյանքում ...
________________________
Քեզ այսքա՜ն սիրելով , այսքա՜ն քնքշություն ու սեր ստանալով քեզնից ես ապրում եմ ՝ ինձ լիարժեք զգալով : Շա՜տ եմ սիրում , սակայն հաճախ բառերս կուլ են գնում , որ կարողանամ արտահայտել սերս , կարոտս , զգացածս ամեն ինչը ... Իսկ դու մի մտածիր , որ այն քաղցրությունը , ինչ կա ներսումս , չեմ ուզում արտահայտել : Ո՛չ ... անհերքելի ճշմարտություն է , գուցե քեզ համար անհավատալի , բայց ներաշխարհս ամբողջովին խառնվում է իրար , բառերս անզոր են դառնում դուրս գալ բերանիցս , երբ հետդ եմ խոսում ... Ես հանուն քեզ , հանուն մեր սիրո պատրաստ եմ ամեն ինչի , չնայած այս փորձությունների, դժվարությունների ... Հեռավորությու՜ն , կարո՜տ ... Անպաշտպա՜ն եմ առանց քեզ ... Անչա՜փ անզոր : Ինչքան էլ փորձեմ թաքցենլ տխրությունս , անզորությունս, մեկ է, չի ստացվի ...
Դատա՜րկ է, անիմա՜տ ամեն ինչ , երբ դու չկաս , կողքիս չես ... Միայն երազներում եմ կարողանում դիպչել քեզ , վախվորելով , ամաչելով համբուրել , գրկե՜լ ... Ի՜մն ես , դրանով եմ ուժեղ ... Քո՜նն եմ , դրանով ես հպարտ : Ես ուրախ եմ , որ ոչ մի արգելք չի կարողանում խանգարել մեր սիրուն , որովհետև պայքարում ենք , սիրում ենք , հավատում ենք , որ Աստված մեզ միշտ միասին է պահելու ... Մենք երազում ենք , բայց ոչ թե երազանք , այլ նպատակ ենք դարձնում ապագայում իրար հավիտյան սիրելու երդում տալ , կազմել ամուր ընտանիք , որում մեծ սեր ու ջերմություն է լինելու , որտեղ մեծանալու են մեր մեծ սիրո պուճուր վկաները ... 
Ես անվերջ պատրաստ եմ ներում խնդրել քեզանից ՝ երբեմն չասված խոսքերիս համար , որ այնքա՜ն եմ ցանկանում ասել  ... միայն թե հավատաս ինձ ... 
Ների՛ր , իմ կյա՛նք , որ սերս սահմաններ չի ճանաչում , որ սիրտս ուրիշ որևէ մեկին չի ուզում , չեն փնտրում աչքերս ոչ մեկին ՝ քեզանից բացի ... որ հոգիս միայն քեզ է կարտում , որ ամեն գիշերվա աղոթքներում անունդ է հնչում ... Կներե՛ս , որ երբեմն իմ երախայություններով ստիպում եմ , որ բարկանաս ... Ախր քեզ այդպես էլ եմ սիրում : Ավելի շա՜տ ...  Դու ՝ ինձ բոլորից լավ ճանաչելով , պիտի հասկանաս ինձ , պիտի հավատաս , որ անկախ ամեն ինչից ՝ ԴՈՒ իմ կյանքից էլ առավել ես ... Թա՜նկ ես , անգի՜ն :
Ների՛ր , սե՛ր իմ , ների՛ր ամենի համար : Մնա՛ կողքիս , որ ինձ երջանիկ զգամ , որ լիարժեք մնամ , ոչ թե կիսատ ...
Գիտեմ , որ մի օր ամուր գրկելու ենք իրար , որ այլևս չես գնալու ... Սպասում եմ այդ օրվան ՝ մեծ սիրով ,կարոտով ու համբերությամբ լի ...
Ես ՝ իմ ողջ էությամբ , պաշտում եմ քեզ , իմ կյա՜նք , իմ անթերի , Միա՜կ ...

Комментарии

  1. Ես ուզում եմ վկայել բժիշկ Ուեյլի զորության մասին իմ հարաբերությունները փրկելու համար: Ես, հավանաբար, այն քչերից մեկն եմ, ով դժվարություն չունի ցույց տալու և ասելու, թե որքան երախտապարտ եմ իմ հարաբերությունները մեղեդային և հարթ դարձնելու համար: Ես փորձում էի ավելի դրական լինել ընկերոջս հետ իմ հարաբերությունների վերաբերյալ, թվում է, թե դա հավերժ է տևել: Մեկ այլ կին խլեց իմ նշանածին ինձնից, և նրանք երկուսն էլ տեղափոխվեցին: Ես լաց եղա և փնտրեցի, որ նա վերադառնա, բայց նա հրաժարվեց պատասխանել իմ զանգերին կամ պատասխանել իմ հաղորդագրություններին: Իմ ընկերուհին ինձ ծանոթացրեց բժիշկ Ուեյլ անունով մի հզոր կախարդուհու հետ, ով օգնեց ինձ անել շատ հզոր սիրային կախարդանք, որը մեկ շաբաթվա ընթացքում վերադարձրեց իմ նշանածին: Ես զարմացա և զարմացա, երբ իմ նշանածը զանգահարեց ինձնից ներողություն խնդրելու՝ այդ ամենը բժիշկ Ուեյլի ինձ համար արած հզոր սիրային կախարդանքի պատճառով: Մի մոռացեք կապվել բժիշկ Ուեյլի հետ հետևյալ միջոցներով, եթե ունեք որևէ ամուսնական կամ հարաբերությունների խնդիր: Նրա կոնտակտային տվյալները կարող եք գտնել նաև զանգահարել նրան կամ գրել WhatsApp/Viber-ի միջոցով՝ +2347054019402 կամ էլ. փոստով՝ drwalespellhome@gmail.com

    ОтветитьУдалить

Отправить комментарий