Կյանքը . . . ♥

Առեղծված է կյանքն այս ինքնին ,
Հասկանալի չէ ամենքին ,
Մարդիկ տարբեր `
Մեղավոր են , կամ էլ անմեղ :
Մեկ ընկնում են , մեկ վեր ելնում ,
Մեկ տխրում են , մեկ էլ ժպտում ,
Մեկ սիրում են ու սեր  ստանում ,
Մեկ էլ սիրում  , բայց չեն սիրվում :
Ու ամենից ցավալին էլ 
Հենց այն է , որ
Հոգիները մարդկային 
Անտեսում են հաճախ բարին ,
Հալածում են կամեցողին , 
Ոտնահարում են ազնիվին :
Թեև վատը քիչ էլ շատ է ,
Մեկ է , այն միշտ գեղեցիկ է ,
Չէ՞ որ վաղը գուցե բնավ 
Էլ չունենանք մենք այս կյանքը :
Այսքանով մեկ պարզ է կամ բարդ,
Նկարագրել ես չեմ կարող ,
Բայց լավ գիտեմ ,
Որ ամենից կարևորը 
Կյանքում  ` անկախ կյանքի դասից ,
Արածներից , չարածներից ,
Հարկավոր է միշտ Մարդ մնալ ,
Ունեցածով էլ գոհանալ :

Комментарии

Отправить комментарий