Ներաշխարհ , կամ մի քիչ մտքերիս հետ 3 :)

  1. Կողքիդ կանգնելը ՝ ճերմակ զգեստով , տիեզերքից էլ մեծ ուրախություն է ... Քոնը լինելն էլ հպարտություն է :
  2. - Իսկ եթե մենք բաժանվե՞նք :- Հիմարի՛կ , անգամ մտքովդ նման բան չանցկացնես : Երեխաներս քեզ ՛՛մայրիկ ՛՛ են կանչելու :
  3. Ե՛կ ճախրենք վեր երազի թևով ու երկնքից ստանանք անսահման սեր . . .  
  4. Իմ կյանք , իմ սեր ու իմ փրկություն ,Իմ հույսերի ծով , իմ ուրախություն ,Քեզնով եմ ես ամբողջ դառնում ,Քեզանից հեռու մնալ երբեք չեմ ուզում :
  5. Անսահման են կարոտներս , փակ աչքերով աղոթքներս լուռ Աստծուն կհասնեն , ես գիտեմ , որ Նա Քեզ կպաշտպանի ,եւ հանգիտս շնչով կարող եմ շնչել . . . 
  6. Թեկուզ շատ հեռու ես , հեռավորությունն է բաժանում մեզ,բայց մոտ ես իմ սրտին , հոգուն ու իմ կյանքն ես դու ... ես ամեն վայրկյան աղոթելու եմ , որ Աստված պահապան լինի քեզ ու լուռ միշտ սիրելու եմ քեզ , իմ հույս , հավատ ու սեր . . .
  7. Գրկի՛ր ամուր , որ տաքանամ քո ջերմությամբ ... միայն իմն ես , սիրում ես ինձ , և այդ մտքից ես խենթի նման սիրում եմ քեզ . . . 
  8. Սրտիցս բխող բոլոր բառերն մտքումս եմ հավաքում ,բայց երբ ձայնդ եմ լսում այդ բառերն իրենց իմաստն են կորցնում . . . 
  9. Արդեն չգիտեմ էլ ինչ բառ ընտրեմ , որ անհագ կորոտիս մասին ես այդ բառով պատմեմ . . . 
  10. Դժվար է երկրորդ անգամ նույն նվիրվածությունն ունենալ այն մեկի հանդեպ , որ առաջինն արդեն իսկ քո դեմ է օգտագործել . . . 
  11. Երբեմն սիրտդ բախում է ծատ դռներ ՝ օգնություն ակնկալելով , բայց ոչ մի դուռ չի բացվում նրա առաջ . . . 
  12. Իսկապես սիրում են նրանք , ովքեր այլևս դադարում են ընտրություն կատարել . . . 
  13. Ընկերության հիմքում պետք է վստահությունն ու փոխադարձ հարգանքն անմնացորդ լինի , այլապես նման կապը ընկերություն կոչելն անիմաստ է . . . 
  14. Անկեղծ ամեն աղոթք հասնում է Աստծուն , մի օր տեսնում ենք մեր խնդրածի արդյունքը . . .
  15. Գուցե ներկայությունդ այդքան սիրել չսպիտեր քեզ , քան հիմա , որ հեռու ես ու բացայակությունդ էլ ավելի է ուժգնացնում սրտիս սերը . . .
  16. Երանի հոգիս կարողանար ճչալ և դու կհասկանայիր , թե որքան եմ կարոտել քեզ . . .
  17. Ընդամենը գրկեմ քեզ , զգամ սրտիդ զարկերը ... դրանից ավել բան հարկավոր չէ ինձ երջանիկ լինելու համար . . . 
  18. Իրական երջանկությունը յուրահատուկ գույն ունի , որը հատուկ է միայն երկուսի սրտերին . . .Սիրում եմ մեր սիրո յուրահատկությունը ,մեր սիրո գույերը , երազները ... սիրում եմ քեզ . . . 
  19. Կյանքն էլ աստիճանի նման է , որով ուժեղները բարձրանում են,թույլերը ՝ վար ընկնում . . .
  20. Զինվորին սպասելուն ուժ են տալիս նրա հետ ապրած հաճելի պահերն ու հիշողությունները ... Սիրտս , հպարտությունս , իմ ուրիշ աշխարհ , ոչ մի արգելք չի կարող բաժանել մեզ , չի կարող ստիպել , որ չսիրեմ քեզ ... այս հեռավորությունն էլ ստիպում է ողջ էությամբ կարոտել , բայց էությունից դուրս ու ամեն ինչից շատ սիրել քեզ ... օրերը կամաց- կամաց կգլորվեն ու երջանիկ մի օր կողքիս կլինես , երջանիկ կլինենք ... սիրում ու սպասում եմ քեզ , զինվորս . . .

Комментарии

  1. Եթե անհաջող փորձել եք հղիանալ, մի կորցրեք հույսը. կան լուծումներ, որոնք իսկապես աշխատում են։
    Ես անձամբ խորհուրդ եմ տալիս բժիշկ Դոնին։ Նա կատարում է հզոր բեղմնավորման ծեսեր, որոնք օգնել են շատ կանանց հղիանալ ընդամենը 4-6 շաբաթվա ընթացքում, նույնիսկ նրանց, ովքեր լուրջ բեղմնավորման խնդիրների առջև էին կանգնած։
    Ես սա պարզապես չեմ ասում. ես կենդանի վկա եմ։ Երկար ժամանակ պայքարելուց հետո ես վերջապես ստացա իմ դրական արդյունքը, և դա ամբողջությամբ փոխեց իմ կյանքը։
    Նա նաև օգնել է բազմաթիվ կանանց ամբողջ Ռումինիայում, այդ թվում՝ Բուխարեստում, ովքեր այժմ երջանիկ հղի են կամ արդեն մայրեր են։
    Նրա WhatsApp-ը՝ +2349046229159։ dawnacuna314@gmail.com

    ОтветитьУдалить

Отправить комментарий