Երևի . . . ♥

Երևի ...
Երևի բոլորի մեջ էլ այդ հոգի կոչվողը ժամանակ առ ժամանակ ցավում է : Շատերը զգում են այդ ցավը , շատերը ՝ ոչ :
Երևի բոլորն էլ ունեն ինչ-որ չափով երջանկության կարիք : 
Երևի բոլորի սրտերում էլ կա մի անուն , որ ստիպում է նրան ապրել : Բայց շատ հաճախ անգամ ամենամեծ երջանկությունն էլ քիչ է թվում :
Երևի բոլորն էլ հավատով սպասում են ինչ-որ հրաշքի կատարմանը , որն այնքա՜ն բան կարող է փոխել :
Երևի կան սրտեր , որ սիրում են , բայց չեն սիրվում : Եվ , ցավոք , ոչ թե երևի , այլ հաստատ , կան այդպիսնները : Երա՜նի չլինեն այլևս :
Երևի յուրաքանչյուրն էլ ինչ-որ ժամանակ ցանկություն է ունենում չապրել : Թո՛ղ այդպիսի պահեր ոչ մեկի մոտ չլինեն այլևս :
Երևի շատերը լավատեսներ են ՝ վարդագույն ակնոցով , նույնչափ էլ հոռետեսներ կան , որոնց այնքա՜ն բարդ է թվում ամեն ինչ : Երա՜նի հոռետեսները մի օր լավատես դառնան :
Երևի ոչինչ էլ ամենևին ուշ չի լինում , երբ մենք այդպես ենք կարծում , ուղղակի քչերն են սիրում պայքարի շունչը ներսում պահել :
Երևի ամեն դեռահասի սրտում էլ նույն բաղձալի ցանկությունն  է ՝ ամբողջ կյանքում լինել իրենց համար ամենաթանկ միակի հետ : Թեև, ոչ միայն դեռահասաների , այլ ցանկացած սիրող սրտի :
Երևի բոլոր փոքրիկ աղջիկներն են երազում հարսի ճերմակ շորիկի , շքեղ հարսանեկան տոնախմբության , գեղեցիկ տորթի և անսահման անձնական երջանկության , իրենց սիրելիների աչքերի նման աչքեր ունեցող բալիկների մասին : Անհերքելի է , երևի :
Երևի շատերն ունեն ինչ-որ մեկի ջերմության կարիքը , որին ոչ մեկ ու ոչինչ չի փոխարինի :
Երևի ինձ պես երազող չկա : Գուցե ցանկություններս անթիվ են : Գուցե դրանք որոշ չափով էլ ծիծաղելի թվան : 
Երևի մի օր իմ ներսում ապրող թիթեռներն էլ ազատություն կփնտրեն , բայց քանի կան նրանք , ես հարուստ եմ շա՜տ : Ամեն անգամ պատկերում եմ նրանց իմ էջերում . նրանք այնքա՜ն գունավոր են , այնքա՜ն երազային և նրանցից ոչ մեկն էլ 1-օրյա կյանք չունի ՝ անմահ են ին հոգում :
Երևի քիչ վստահ եմ իմ թվարկած ՛՛ երևի ՛՛-ներում , բայց մեկ է, նրանց ՛՛ երևի ՛՛ եմ կոչում :

Комментарии