Վախե՜ր . . . ♥

Վախե՜ր, ինչու՞ այսչափ խոցելի եղաք ... Ամենից քիչ սա կուզեի ... Երբեք էլ նման ինչ-որ երևույթի չէի սպասել .... Գուցե չափից ավելի երազկոտ եմ եղել , չափից ավել եմ ցանկացել , որ ներկաս ապագա դառնա ... չհեռանա , միշտ մնա իմը : Չէ, զուր է ինքնախաբեությամբ զբաղվելը , զուր է լավին ակնկալելը ... Կուրորեն միայն լավի մասին ցանկանալը ամենևին էլ երջանկություն չէ, ես համոզվել եմ , կյանքն է դրանում համոզել ինձ ՝ իմ կամքին հակառակ : Վատատես ... 
Գուցե ինձանում էր սխալը , գուցե այսքա՜ն զգացմունքների , նվիրումի պահն էլ մի պահ պիտի ավարտվեր , պիտի կոտրվեր հույսերս բոլոր , երազանքներս .... ու ոչ մի օգնություն , ոչ մի սփոփանք չպիտի լիներ ... գուցե հենց այսպես էլ պիտի հեռանայիք .... ստիպված... ոչ մի կերպ չհաջողված հանդիպման պահը ... որքա՜ն կուզեի ներկայում լիներ այդքան երազածս ամենը... ցավոք... զգալ , որ սերը կա, բայց վախը հաղթում է, միթե՞ դրանից առավել սպանող բա կարող է լինել:Չի՛ կարող:Երբ սպառվում են ուժերը, երբ ներքինն է մեռնում ցավից , երբ կոտրվում են հույսերը , որոնք ապրեցնում էին ... սարսափազդու ... վախենում էի , ամեն աղոթքումս խնդրում , որ վախերս իրականից հեռու լինեն , այնքա՜ն էի վախենում ... երբ վախերն էլ չափից դուրս են լինում , կործանում ավելի է մոտենում ... միակ օգնողն ու հասկացողը , այդքան թա՜նկ , այդքան անփոխարինելի ...ներկա այլևս չկա , ընտրություն արվածն է , ճիշտ է այն անարդար է , բայց ոչինչ էլ ստիպելով չի տրվի ... ու գուցե ապագա էլ չլինի .... բայց ներսինը միշտ է մնում ՝ առանց հաշվի առնելու , թե որքա՜ն է ցավում սիրտը , որքա՜ն երազանքներ մշրվեցին մի քանի տողերում , մի քանի րոպեներում ... ու ոչ մի պայքարի հույս .... ոչինչ էլ չանենք , թողնենք այսպես : Ժամանակավոր վերջը անժամանակ ցավիս միակ պատճառն է :
Սիրում եմ ՝ անտեսելով ամեն սահման ու դժվարություն ...
Հ.Գ. Այդքան ջերմությամբ հույսեր մի տվեք , թե հետո պետք է փշրեք դրանք նույնչափ սառնությամբ . . . 

Комментарии

  1. Եթե անհաջող փորձել եք հղիանալ, մի կորցրեք հույսը. կան լուծումներ, որոնք իսկապես աշխատում են։
    Ես անձամբ խորհուրդ եմ տալիս բժիշկ Դոնին։ Նա կատարում է հզոր բեղմնավորման ծեսեր, որոնք օգնել են շատ կանանց հղիանալ ընդամենը 4-6 շաբաթվա ընթացքում, նույնիսկ նրանց, ովքեր լուրջ բեղմնավորման խնդիրների առջև էին կանգնած։
    Ես սա պարզապես չեմ ասում. ես կենդանի վկա եմ։ Երկար ժամանակ պայքարելուց հետո ես վերջապես ստացա իմ դրական արդյունքը, և դա ամբողջությամբ փոխեց իմ կյանքը։
    Նա նաև օգնել է բազմաթիվ կանանց ամբողջ Ռումինիայում, այդ թվում՝ Բուխարեստում, ովքեր այժմ երջանիկ հղի են կամ արդեն մայրեր են։
    Նրա WhatsApp-ը՝ +2349046229159։ dawnacuna314@gmail.com

    ОтветитьУдалить

Отправить комментарий