Անարև . . . ♥

Կորել է իմ արևն ու անարև մնալուց այնպես եմ սառել, որ աշխարհում ոչ մի ջերմություն չի կարող բավական ջերմություն հաղորդել ... Ես ժպտում եմ , թաքցնում արցունքներս: Կթվա երջանիկ եմ այնքա՜ն , ինչպես երբևէ չեմ էլ եղել , որովհետև քո հանդեպ տարած ՛՛հաղթանակս՛՛ եմ տոնում. թող այդպես լինի ... ես որոշել եմ չպայքարել, մնալ մենակ , բայց ոչ թե հանձնվողի նման , այլ այդ պայքարի ցանկություն չունեցողի ...Մենակ լինելս չշփոթես միայնակության հետ : Երբեք էլ այդպիսին չեմ լինի: Դու ինձ չես լքել , փոխարենը ստիպել ես , որ ինքս կատարեմ ինձ համար այդքան անցանկալի ցանկությունդ : Քեզ սիրելս այնքա՜ն անարժեք է եղել , որ այսօրր վճռել եմ այլևս ջնջել այն ու մի քիչ էլ ինձ սիրել ...
Այս անգամ , գարնանային անձրևից հետո , ես ականատես եմ դառնում ոչ թե վառ երանգներով ծիծածանին , այլ մի թանձր մշուշի , անվերջանալի ... Ախր ինչպե՞ս սրտիս համոզեմ , որ հանգիստ լինի : Ինչպե՞ս հոգեվիճակս փոխեմ , դարձնեմ խաղաղ ու անխռով քեզանից : Ինչպե՞ս դառնամ անզգա ... Ասա՛, ինչպե՞ս փակեմ սրտիս դռները քո առաջ : Ինչպե՞ս պայքարս շարունակեմ ՝  ՛՛ուժեղ՛՛ ձևանալով , որ չգժվեմ ... որ գաս ու չներեմ , որ չսիրեմ : Խնդրում եմ , որ հետ չգաս , որ թույլ տաս առանց քեզ մնալով սովորեմ քեզ նման հպարտ լինել: Միակ թուլությունս քեզ սիրելս է եղել : Բայց կշտկեմ այն ... Սխալներիս վրա ճիշտը կկառուցեմ , լուռ կաղոթեմ , կխնդրեմ Աստծուն , որ գոնե մի օր կարողանամ սիրել ուրիշ մեկին քեզ պես, նույնչափ անսահման , իսկ քեզ համար ամենայն անկեղծությամբ կցանկանամ , որ ինձանից շատ սիրող մեկին հանդիպես : Չեմ գերագնահատում ինձ , ոչ էլ թերագնահատահում որևէ այլի սիրելու կարողությունը , բայց չեմ կարծում , որ ինձանից անկեղծ սիրողի , նվիրվողի կհանդիպես ու կգնահատես վերջապես : Անարև հոգուս հիմա մի կտոր հանգստություն է հարկավոր : Թույլ տուր շնչեմ ուղղակի , ուրիշ ոչինչ չեմ ուզում քեզանից : Սա էլ կանցնի ... երևի ... հուսամ ... Ինչևէ , գուցե էսպես էր որոշված ... և ինչպես կիսատ մնաց մեր սերը , այդպես էլ թող կիսատ մնան քո մասին տողերս ... 
Հ.Գ.  Երազներում արդեն կառուցում էինք մեր ընտանիքը , բայց խարխուլ էր իմ ու քո սիրո տանիքը ... Ու նորից հարցն է նույն ՝ Աստված իմ, ինչու՞ այսպես ,սիրե՞լն էր իմ մեղքը :

Комментарии

  1. huzich u shat gexecik stexcagorcutyun , apres Amenazgacmunqayin jan

    ОтветитьУдалить
  2. Շատերն են երազում այպիսի սիրո արժանան,իսկ ովքեր ունեն՝ չեն գնահատում: Ցավալի է շատ, բայց մի հուսահատվիր, ինչպես ասեցիր ՝ սա էլ կանցնի :
    Սիրով ՝ Ձեր մշտական ընթերցող Մարի

    ОтветитьУдалить

Отправить комментарий