Հասցեագրված ՝ կարոտիս . . . ♥

Որքան նամակներ են գրվում , որքան տողեր են լալիս , որքան անհանգիստ սրտի զարկեր են հաջորդում իրար , որքան վախեր են կրծում ներսից ... Կարոտից: Որքան չասված խոսքեր են մնում ներսումս , որ ամեն անգամ հերթականությամբ եմ դասավորում , բայց հերիք է խոսեմ հետդ , որ մոռանամ , արտահայտել դրանք չկարողանամ...Անհաշվելի...
Ես կարոտում եմ , բայց օր-օրի ուժեղանում ավելի ՝ գիտակցելով , որ այսօր քիչ է մնացել , քան երեկն էր ...Ես սիրում եմ ՝ սահմաններ չճանաչող սիրով , ամենամեծ նվիրումով , ես ինձ այնքա՜ն քոնն եմ զգում … Ես սպասում եմ ՝ չհուսահատվելով , կարիքդ զգալով … Ես ապրում եմ ՝ քեզանով երջանկանալով …
Երբեմն վախենում եմ մանկան նման , որ նոր է սովորում ճանաչել ցանկացած առարկա, տարբերել, զանազան հարցեր տալ , ինչպես ես եմ քեզ տվել շատ հարցեր ՝ տեղի ու անեղի : Ծիծաղում եմ՝ ամեն անգամ հիշելով , բայց միևնույն ժամանակ հպարտանում քեզանով , քո անսահման համբերությամբ ու սիրով , որ ինձ ես տվել , որ արժանացրել է ինձ Աստված:
Գիտե՞ս , ես միամտությունն ու երեխայությունը որպես ներքին արժեք եմ սահմանում : Գուցե թերանում եմ , գուցե սխալվում , բայց ամեն ինչ անկեղծությամբ է լի , որն էլ հենց գնահատել ես միշտ :
Որքան հասցեագրված նամակներ կան , որ քեզանով են լի … Որքա՜ն եմ սիրում քեզ , անկեղծ ասած ՝ ես էլ եմ նկարագրման մեջ թերանում , բայց այն ամենից առավել է , վեր բոլոր տեսակ զգացմունքներից , վեր երկնքից … Դու այնքա՜ն իմն ես :
Չկարողանալ առանց իրար մնալ ՝ նշանակում է իսկապես սիրել , հաղթահարել ամեն դժվարություն : Թանկս , միշտ կողքիս մնա , ինչպես սրտումս ես …

Комментарии

  1. Ձեր կարոտն այնքան հպարտանալու տեղ ունի , որ Ձեզ նման սիրելի էակ կա նրա սրտում ու առհասարակ կյանքում : Շատ սիրուն եք գրում : Թող Աստված պահապանի լինի Ձեզ ու Ձեր սրտի սիրելիին Ամենազգացմունքային ջան :
    Սիրով ՝ Մարի

    ОтветитьУдалить
    Ответы
    1. Անչա՜փ շնորհակալ եմ Մարի ջան ՝ ուշադրության ու կարծիքի համար )))

      Удалить

Отправить комментарий