Հասցեագրված ՝ կարոտիս . . . ♥

Որքան նամակներ են գրվում , որքան տողեր են լալիս , որքան անհանգիստ սրտի զարկեր են հաջորդում իրար , որքան վախեր են կրծում ներսից ... Կարոտից: Որքան չասված խոսքեր են մնում ներսումս , որ ամեն անգամ հերթականությամբ եմ դասավորում , բայց հերիք է խոսեմ հետդ , որ մոռանամ , արտահայտել դրանք չկարողանամ...Անհաշվելի...
Ես կարոտում եմ , բայց օր-օրի ուժեղանում ավելի ՝ գիտակցելով , որ այսօր քիչ է մնացել , քան երեկն էր ...Ես սիրում եմ ՝ սահմաններ չճանաչող սիրով , ամենամեծ նվիրումով , ես ինձ այնքա՜ն քոնն եմ զգում … Ես սպասում եմ ՝ չհուսահատվելով , կարիքդ զգալով … Ես ապրում եմ ՝ քեզանով երջանկանալով …
Երբեմն վախենում եմ մանկան նման , որ նոր է սովորում ճանաչել ցանկացած առարկա, տարբերել, զանազան հարցեր տալ , ինչպես ես եմ քեզ տվել շատ հարցեր ՝ տեղի ու անեղի : Ծիծաղում եմ՝ ամեն անգամ հիշելով , բայց միևնույն ժամանակ հպարտանում քեզանով , քո անսահման համբերությամբ ու սիրով , որ ինձ ես տվել , որ արժանացրել է ինձ Աստված:
Գիտե՞ս , ես միամտությունն ու երեխայությունը որպես ներքին արժեք եմ սահմանում : Գուցե թերանում եմ , գուցե սխալվում , բայց ամեն ինչ անկեղծությամբ է լի , որն էլ հենց գնահատել ես միշտ :
Որքան հասցեագրված նամակներ կան , որ քեզանով են լի … Որքա՜ն եմ սիրում քեզ , անկեղծ ասած ՝ ես էլ եմ նկարագրման մեջ թերանում , բայց այն ամենից առավել է , վեր բոլոր տեսակ զգացմունքներից , վեր երկնքից … Դու այնքա՜ն իմն ես :
Չկարողանալ առանց իրար մնալ ՝ նշանակում է իսկապես սիրել , հաղթահարել ամեն դժվարություն : Թանկս , միշտ կողքիս մնա , ինչպես սրտումս ես …

Комментарии

  1. Ձեր կարոտն այնքան հպարտանալու տեղ ունի , որ Ձեզ նման սիրելի էակ կա նրա սրտում ու առհասարակ կյանքում : Շատ սիրուն եք գրում : Թող Աստված պահապանի լինի Ձեզ ու Ձեր սրտի սիրելիին Ամենազգացմունքային ջան :
    Սիրով ՝ Մարի

    ОтветитьУдалить
    Ответы
    1. Անչա՜փ շնորհակալ եմ Մարի ջան ՝ ուշադրության ու կարծիքի համար )))

      Удалить
  2. 💔 Ես գրեթե ամեն ինչ կորցրի… և դա գրեթե ոչնչացրեց ինձ։

    Երբ ընկերս հանկարծակի բաժանվեց ինձանից և առանց որևէ բացատրության փակեց ինձ ամենուրեք, իմ աշխարհը փլուզվեց։ Ես չէի կարողանում ուտել, չէի կարողանում քնել… Ես շատ հիվանդացա ցավից։

    Ամեն օր ես ինքս ինձ հարցնում էի. «Ի՞նչ սխալ արեցի», բայց պատասխաններ չկային… միայն լռություն և սրտխառնոց։

    Բայց ճշմարտությունն այն է… ես դեռ խորապես սիրում էի նրան։ Հեռանալը անհնար էր թվում։

    Հենց որ պատրաստվում էի հանձնվել, իմ աշխատանքային գործընկերը ինձ ծանոթացրեց մի տարեց տղամարդու հետ՝ բժիշկ Դոն անունով։ Նա պատմեց, թե ինչպես է նա օգնել իրեն և ուրիշներին վերականգնել իրենց խզված հարաբերությունները։ Անկեղծ ասած, ես կասկածներ ունեի… բայց ես կորցնելու ոչինչ չունեի։

    Ես կապվեցի նրա հետ, բացատրեցի ամեն ինչ, և նա ինձ ասաց մի բան, որը ես երբեք չեմ մոռանա.

    «Մի անհանգստացիր… նա կվերադառնա քեզ մոտ»։

    Ես հավատքով հետևեցի նրա հրահանգներին…

    Եվ հետո անհավանական մի բան պատահեց 😭

    Անսպասելիորեն ես սկսեցի հաղորդագրություններ և անվերջ զանգեր ստանալ։ Սիրտս արագ էր բաբախում…

    Նա էր։

    Նա ներողություն խնդրեց, եկավ ինձ տեսնելու, նվերներ բերեց և աղաչեց ևս մեկ հնարավորություն։ Ես ցնցված էի։

    Այսօր… ես այստեղ եմ, որպեսզի ձեզ ասեմ, որ սա իրական է։

    Անցել է 3 տարի 💍
    Մենք երջանիկ ամուսնացած ենք, ունենք մեկ երեխա 👶
    Եվ ես շատ շուտով սպասում եմ ևս մեկ երեխայի ❤️

    Աստված իսկապես աշխատում է խորհրդավոր ձևերով… և երբեմն Նա ուղարկում է ճիշտ մարդկանց՝ մեզ օգնելու համար, երբ մենք կորած ենք զգում։

    🙏 Ես հավերժ շնորհակալ կլինեմ բժիշկ Դոնին իմ կյանք երջանկությունը վերադարձնելու համար։

    Եթե դուք սրտխառնոց եք ապրում…
    Եթե ձեր զուգընկերը լքել է ձեզ, և դուք չգիտեք, թե ինչ անել…

    Մի հանձնվեք դեռ։ Ձեր պատմությունը նույնպես կարող է փոխվել։

    📲 Ուղարկեք նրան հաղորդագրություն WhatsApp-ում։ +2349046229159

    dawnacuna314@gmail.com

    ОтветитьУдалить

Отправить комментарий